Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտաժողով հումանիտար գիտությունների ֆակուլտետում

Ս/թ մայիսի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպեց «Հայ գրատպության 5 դարեր» խորագրով գիտաժողով:

Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Միկիչ Փարսադանյանը:

Ուսանողները հանդես եկան զեկուցումներով, որոնցում անդրադարձան գրատպության հիմնադրմանը, Հակոբ Մեղապարտի և այլ հայ տպագրիչների կյանքին ու գործունեությանը, արտասահմանի հայկական տպարաններին:

Նրանք խոսեցին նաև հայ ժողովրդի ուսումնատենչության և գրասիրության, ինչպես նաև այսօր նկատվող ցավալի երևույթի` գրքից հեռանալու մասին, որի հիմնական պատճառ էին համարում համակարգիչն ու համացանցը:

Աննա Ադամյան