ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի
գիտական խորհրդի
01.02.2010թ. նիստում
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի քաղաքականությունը կրթության որակի բնագավառում
Սահմանելով կրթության որակի բնագավառում քաղաքականությունը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը առաջնորդվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ «Կրթության մասին» օրենքով, ԵՊՀ և իր կանոնադրություններով, ինչպես նաև Բոլոնիայի հռչակագրին անդամակցված երկրներին ուղղված Բեռլինի և Բերգենի կոմյունիկեներով, որտեղ կոչ է արվում ստեղծել ներդաշնակություն եվրոպական երկրների բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգերում:
Այն համահունչ է ՀՀ կրթական քաղաքականության գլխավոր խնդրին` ապահովել կրթության բարձր որակ` հիմքում պահպանելով նրա հիմնարարությունն ու համապատասխանությունը անհատի, հասարակության և պետության այժմեական և հեռանկարային պահանջներին:
Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ- գործունեության նպատակն է ապահովել բուհի բարձր մրցունակությունը կրթական ծառայությունների շուկայում, զարգացնել ԵՊՀ ԻՄ-ի ներուժը կրթական և գիտական գործունեության ավանդական բնագավառներում` շնորհիվ բարձրորակ մասանգետների պատրաստման, որը որոշվում է նրանց մասնագիտական իմացությամբ, հմտություններով ու կարողություններով, սկզբունքային քաղաքացիական դիրքորոշմամբ և բարոյական բարձր որակներով:
Որակի ապահովման բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականությունն ուղղված է իր առջև դրված նպատակի իրականացմանը` հետևյալ խնդիրների լուծման ճանապարհով.
- մշակել և ներդնել որակի կառավարման արդյունավետ համակարգ, որը կապահովի կրթական գործունեության որակի անընդհատ բարելավումը,
- ապահովել պայմաններ պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի որակավորումների բարձրացման և մասնագիտական վարպետության աճի համար: Ստեղծել բուհի աշխատակիցների անհատական գնահատման համակարգ,
- դիմորդներին ապահովել ընդունելության կանոնակարգերի ուղեցույցներով,
- վերհանել ուսանողների կրթական կարիքները՝ որակյալ կրթական ծառայություններ մատուցելու և արդյունավետ կրթական միջավայր ապահովելու նպատակով,
- մշակել, իրականացնել և մշտապես կատարելագործել ուսանողների կրթական կարիքների վերհանման մեխանիզմներ,
- անընդհատ բարձրացնել կրթական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը,
- մեծացնել ԵՊՀ ԻՄ-ի գիտահետազոտական և նորարարական գործունեության ծավալն ու ասպարեզները` որպես հիմք լրացուցիչ ռեսուրսների ներգրավման, անձնակազմի որակավորման և պրակտիկ հմտությունների բարձրացման, բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման և կրթական գործընթացի բարելավման նպատակով,
- որակի ապահովման բնագավառում ստեղծել մշտական մասնագիտական ուսուցման համակարգ մասնաճյուղի բոլոր աշխատակիցների համար: Կատարելագործել մասնաճյուղի կառավարման համակարգը` կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ,
- կատարելագործել կրթօջախի նյութական և ֆինանսական ապահովման համակարգը, ինչպես նաև մասնաճյուղի աշխատակիցների և ուսանողների սոցիալական պաշտպանվածությունը,
- վերանայել մասնաճյուղի քաղաքականությունը կրթության որակի բնագավառում ՝ հաշվի առնելով ուսանողների վերհանված կրթական կարիքները և համապատասխան լուծումները:
Նպատակի իրականացումը ենթադրում է.
- կրթական ծառայությունների որակից ուսանողների բավարարվածություն,
- կիրառական գիտությունների զարգացում, մրցունակ գիտատեխնիկական և ժողովրդական արհեստների բարձրարվեստ ցուցանմուշների ստեղծում,
- գիտամանկավարժական բարձր որակավորման կադրերի վերապատրաստման արդյունավետություն,
- նոր կրթական տեխնոլոգիաների և գիտական գործունեության արդյունքների ներդրման և արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում,
- համալսարանական ընդհանուր` մասնավորապես որակի մշակույթի զարգացում և հասարակության մեջ բուհի հեղինակության բարձրացում:
Արտահայտելով իր նվիրվածությունը որակի կառավարման սկզբունքներին, առաջնորդվելով Որակի ապահովման Եվրոպական ուղենիշներով և չափորոշիչներով (ESG) և ISO 9 0 0 0 – 2 0 0 0 չափորոշիչներով` մասնաճյուղի ղեկավարությունը գիտակցում է, որ որակի ապահովման համակարգի մշակումը, ներդրումը և մշտական կատարելագործումը բուհի առաջնահերթ խնդիրներն են մոտակա ժամանակահատվածի համար: Այն կապահովի մասնաճյուղի մրցունակությանը և կայունությունը կրթական ծառայությունների շուկայում, գիտական և նորարարական գործունեությունը, ֆինանսական ցուցանիշների աճը, հետևաբար բուհի աշխատակիցների և շահակից կողմերի բավարարվածությունը և վստահությունը ապագայի նկատմամբ:
Մասնաճյուղի ղեկավարությունը պետք է ապահովի, որ իր բոլոր աշխատակիցները ծանոթ լինեն և ընդունեն սույն քաղաքականությանը, ինչպես նաև մասնակցեն նրա արդյունավետ իրականացմանը: Քաղաքականությունը պետք է իրականացվի կառավարման բոլոր աստիճաններում և ենթարկվի վերլուծության, անհրաժեշտության դեպքում` վերանայման, իսկ համալսարանի յուրաքանչյուր աշխատակից իր իրավասությունների սահմաններում կրում է անձնական պատասխանատվություն իր աշխատանքի որակի համար:
Մենք հասկանում ենք, որ մեր աշխատանքի որակից, սպառողի բավարարվածությունից է կախված բուհի բարօրությունը և նրա աշխատակիցների բարեկեցությունը: