Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բնական գիտությունների ֆակուլտետ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Բնական գիտությունների ֆակուլտետը 1991թ. Իջևանում բացված տարածաշրջանային քոլեջի երեք ֆակուլտետներից մեկն էր, որի առաջին դեկանը եղել է ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վալերի Տեր-Անտոնյանը:

1994թ. կառավարության որոշմամբ` Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա ստեղծվում է  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը: Բնական գիտությունների ֆակուլտետում ընդունելությունը կատարվում էր «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մասնագիտությունների գծով: Ֆակուլտետը  ղեկավարում  էր ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը:

Հաշվի առնելով անտառաշատ մարզի բնական առանձնահատկությունները` 2000թ. ֆակուլտետի կազմում ավելանում է «Անտառային և անտառապուրակային տնտեսություն» մասնագիտությունը, որի նպատակն էր մարզի անտառտնտեսությունները համալրել  բարձրակարգ մասնագետներով: Նույն թվականին «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մասնագիտությունների փոխարեն ընդունելություն է կատարվում «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ` հնգամյա կրթությամբ:

Հաշվի առնելով ԿԳՆ պահանջները՝ 2007թ. կատարվում է մասնագիտությունների փոփոխություն. «Մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա» մասնագիտությունը, որը գործում էր  2001թ.-ից, փոխարինվում  է «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ, իսկ «Անտառային և անտառպուրակային տնտեսություն» մասնագիտությունը` «Բնապահպանություն և բնօգտագործում»  մասնագիտությամբ:

2004 թ.-ից շուրջ 10 տարի ֆակուլտետի դեկանը  ֆիզմաթ. գիտ. թեկնածու Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանն էր, իսկ 2014 թ.-ից  դեկանի պաշտոնակատարն է ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ (գիտ. կոչումը) Մանվել  Աշոտի Զաքարյանը:

Ֆակուլտետն այժմ ունի երկու ամբիոն.

Ֆակուլտետի կառուցվածքում գործում է երկու  համակարգչային լաբորատորիա` հագեցած ժամանակակից լաբորատոր բազայով: Գործում է անվճար համացանց:

Այժմ ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ու «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների գծով:

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՆԱԿԱՏԱՐ`

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Մանվել Աշոտի Զաքարյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

(Հեռ.՝ (+37494) 340113, Էլ. փոստ`  mzakar@mail.ru, natural_ib@ysu.am)

Ծննդյան թիվըՄանվել Զաքարյան

08.08.1965թ.

Աշխատանքային գործունեությունը

1989-1991թթ. Տավուշի մարզի Գոշ գյուղում մաթեմատիկայի ուսուցիչ

1997-2004թթ. ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ,

2004-2006թթ. գիտահետազոտական գործունեություն Գերմանիայի Զառլանդի համալսարանում

2006-2008թթ. ԵՊՀ ԻՄ <<Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի>> ամբիոնի դոցենտ

2008-2014թթ. <<Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի>> ամբիոնի վարիչ

2014-2019թթ. բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար

2019-2020թթ. գիտահետազոտական գործունեություն Գերմանիայի Բռանդերբուրգյան տեխնիկական համալսարանում

2020թ. փետրվարի 01-ից բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար

Կրթություն

1982-1989թթ. սովորել և ավարտել էԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը

1984-86թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1992-1995թթ. ԵՊՀ-ի <<Ֆունկցիաների տեսության>> ամբիոնի ասպիրանտ

Գիտական աստիճանը

1999 թվականից ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Գիտական կոչումը

2017 թվականից  դոցենտ

Գիտական հոդվածների քանակը

14 հատ

Գիտամեթոդական աշխատանք՝

1 հատ Խնդրագիրք՝ Կոմպլեքս անալիզ

Լեզուների իմացւթյուն

Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երկու զավակներ

 

2022-2023 ուստարվա գործունեության հաշվետվություն։

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՖԱԿՈՒԼՏԵՏԻ  ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Խորհրդի կազմը 

2020-21 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2020- 21ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ II ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2019- 20ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ II ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2019- 20ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2018-19 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ II ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ 

2018-19 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ