Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետը գործում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության սկզբից ևեթ՝ 1994 թ.-ից, երբ ՀՀ կառավարության որոշմամբ Իջևանի տարածաշրջանային  քոլեջը վերակազմավորվեց որպես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ առաքելություն ունենալով բավարարելու ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանի կադրային պահանջները, պատրաստելու կայուն գիտելիքներով, բազմակողմանի կրթություն ստացած, ազգանպաստ գործունեությամբ զբաղվող մասնագետներ, կասեցնելու սահմանամերձ շրջաններից երիտասարդության արտահոսքը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի առաջին դեկանն է եղել հ.գ.թ., դոցենտ Ռուբեն Աղուզումցյանը: Տարբեր տարիների ֆակուլտետի դեկաններ են եղել Արտաշես Պապոյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Սամվել Առաքելյանը (պ.գ.թ., դոցենտ), Ռաֆիկ Նահապետյանը (պ.գ.դ., դոցենտ), Վարդան Ալեքսանյանը (պ.գ.թ., դոցենտ), Աշոտ Ներսիսյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Վաչագան Ավագյանը (բ.գ.թ., դոցենտ):

Տարիների ընթացքում ֆակուլտետի կառուցվածքում կատարվել են մասնակի փոփոխություններ: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում այժմ գործում են հետևյալ ամբիոնները.

Առանձին գործում է նաև Ռուսաց լեզվի և գրականության սեկցիա:

Ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և հոգեբանություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերով:

Ֆակուլտետում գործում են Երիտասարդ պատմաբանների, Երիտասարդ բանասերների, Երիտասարդ հոգեբանների ուսանողական մասնագիտական ակումբները:  

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԺՊ`

Կարինե Պողոսի Պողոսյան, բ.գ.թ.,դոցենտ,

(հեռ.՝ 093-88-42-54, էլ. փոստ՝ humanitar_ib@ysu.amkarine.pogosyan.76@mail.ru)

Պողոսյան Կարինե Պողոսի

Ծննդյան թիվը

 08.06.1976 թ.

Կրթությունը

1993-1998 թթ. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեությունը

1998 թ.-ից առ այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնում նախ՝ որպես դասախոս, ապա՝ ասիստենտ

Ատենախոսության թեման

Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկի լեզուն (բառագիտական և

քերականական առանձնահատկություններ) (2011 թ.)                                       

Կարդացվող դասընթացները

«Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն», «Գրաբար», «Մայրենի լեզու», «Միջին հայերենի հոլովման և խոնարհման համակարգերը», «Գրաբարի և արդի հայերենի նմանություններն ու տարբերությունները»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Ժամանակակից հայոց լեզու՝ իր բոլոր բաժիններով, հայոց լեզվի պատմություն, ոճագիտություն

 Վերջին հրապարակումները

Հոդվածներ

  • Կ. Պ. Պողոսյան, Հատկացուցիչ-հատկացյալ կապակցությունը Փ. Բուզանդի «Պատմութիւն Հայոց» երկում, «Ակունք», Գիտական հոդվածների ժողովածու, ԵՊՀ հրատ., Եր., 2014, 1(10), էջ 193-206:
  • Կ. Պ. Պողոսյան, Գոյականի քերականական կարգերի արտահայտությունը Հովհ. Թումանյանի արձակում, «Ակունք», Գիտական հոդվածների ժողովածու, ԵՊՀ հրատ., Եր., 2016, 1(13),էջ 210-224:
  • Կ. Պ. Պողոսյան,Անցյալի հիմքի և նրանից կազմվող ձևերի ուսուցումը գրաբարում, «Ակունք», Գիտական հոդվածների ժողովածու, ԵՊՀ հրատ.,Եր., 2016, 2(14), էջ5-11:
  • Կ. Պ. Պողոսյան,Կրկնավորների ոճական արժեքը Հր. Մաթևոսյանի վիպակներում, «Ակունք», Գիտական հոդվածների ժողովածու, ԵՊՀ հրատ.,Եր., 2017, 1(15), էջ154-161: К. Погосян, Очерк о развитии глагольной системы армянского языка, Материалы XVI Международной научно- практической конференции, НИЦ«Апробация» г. Махачкала, 2016, ст. 59-61.
  • К. Погосян, Влияние русских синтаксических структур на армянский язык, Материалы XIII Международной научно- практической конференции, НИЦ«Апробация» г. Махачкала, 2017, ст. 100-102.

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի որդի և դուստր

2022-2023 ուստարվա գործունեության հաշվետվություն։

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Խորհրդի կազմը

 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆ

2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ II ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆ 

2017-18 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ II ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2017-18 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2016-17 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ II ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2016-17 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2015-16 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ II ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2015-16 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2014-15 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ