Մասնաճյուղի գիտական ու վարչական աշխատակազմի ներկայացուցիչներին և ուսանողներին հայտնում ենք, որ Հայաստանում մեկնարկել է շարժունակության մասին «Էրազմուս Մունդուս Յանուս» նախագիծը՝ հետևյալ ուղղություններով՝ Յասի (Ռումինիա), Գրաց (Ավստրիա), Լիլ 1 (Ֆրանսիա), Մոնպելիե 2 (Ֆրանսիա), Գռոնինգեն (Նիդեռլանդներ), Կռակով (Լեհաստան), Բանսկա Բիստրիցա (Սլովակիա), Գռանդա (Իսպանիա):
Դիմումների ընդունումը կտևի դեկտեմբերի 7-ից մինչև փետրվարի 15-ը: Շարժունակությունը կարող է տևել մեկ ամսից (աշխատակազմի համար) մինչև ուսումնառության ավարտը (կրթական նոր աստիճանի շնորհումը`ուսանողների և ասպիրանտների համար):
Կրթաթոշակը ներառում է ճանապարհածախսը, մուտքի արտոնագրի վճարը, ապահովագրությունը, կեցությունը, ինչպես նաև ուսման վարձը:
Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք http://ianus.uaic.ro/: