Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ցուցահանդեսի բացում

2013թ. ապրիլի 4-ին՝ ժամը 13:00-ին, Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Մայրության և գեղեցկության միամսյակին:

Կիրառական արվեստի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողությունը ակնկալում են հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների այցելությունը:

ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի գեղխորհուրդ