Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ֆակուլտետի խորհրդի նիստում

Ս.թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը:

Նիստին մասնակցում էին խորհրդի 9 անդամներ՝ դեկան, խորհրդի նախագահ Ա. Ցուցուլյանը, ֆակուլտետի քարտուղար Հ. Գասպարյանը, բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ. Զաքարյանը, ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մ. Աթոյանը, անտառագիտության ամբիոնի վարիչ Ա. Ալավերդյանը, ասիստենտ Է. Օսիպովան, արհմիության նախագահ Գ. Գուլակյանը, ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Մ. Մելիքյանը, ՈՒԽ-ի նախագահ Պ. Ամիրխանյանը:

Խորհրդի նախագահ Ա. Ցուցուլյանը ներկայացրեց 2012-2013 ուստարվա I կիսամյակի II ընթացիկ քննությունների և ստուգումների ժամանակացույցը (10-22.12.2012թ.), I կիսամյակի քննաշրջանի և կոնսուլտացիաների նախապատրաստական աշխատանքները և ըստ ուսումնական պլանի կազմված ժամանակացույցը (13.12.2012թ-25.01.2013թ.)՝ համապատասխան մասնագիտությունների և կուրսերի:

Զեկուցողը հանձնարարեց ամբիոններին քննաշրջանը և կոնսուլտացիաները կազմակերպել հաստատված ժամանակացույցի հիման վրա, իսկ դեկանատին՝ սահմանել հսկողություն քննաշրջանը ուսումնական պրոցեսի կարգին համապատասխան անցկացնելու համար:

Որոշվեց ներկայացնել տնօրենություն՝ հաստատելու 2012-2013 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ներֆակուլտետային ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր և տրվեցին ընդհանուր հանձնարարականներ ֆակուլտետի կարգապահության, ուսանողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների մասին: