Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մարտի 17-ին տեղի ունեցավ 2011-2012 ուս. տարվա գարնանային կիսամյակի ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին ֆակուլտետային խաղերի հաղթող թիմերը:

Հանձնաժողովի կազմում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Ս.Առաքելյանը,  ֆակուլտետների դեկանները` Վ.Ալեքսանյանը, Կ.Այվազյանը, Ա.Ցուցուլյանը, Ն.Խուդավերդյանը, արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանը և ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը:

Խաղում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը, Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը երկրորդն էր:

Առաջին 2 տեղ գրաված թիմերին տրվեցին պատվոգրեր և մրցանակներ, մյուս երկու թիմերին` շնորհակալագրեր և խրախուսական նվերներ:

Հաղթող թիմի կազմն է` Եգանյան Արփինե, Խառատյան Մարիամ, Վարդումյան Վարդուհի, Ղազարյան Ահարոն, Սարհատյան Թագուհի, Ադամյան Սարգիս: Խաղը վարում էր Հայոց լեզու և գրականություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի Սահակյանը:

Շնորհավորում ենք հաղթողներին և բոլոր մասնակիցներին: