Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ֆրանս-հայկական բարեկամության շրջանակներում

Ս.թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Ֆրանս-հայկական բարեկամություն» կազմակերպության անդամներ Պոլետ Կուտանի (Ուբուլյան) և Բեռնար Կուտանի հետ:

Հանդիպմանը մասնակցեցին ԵՊՀ ԻՄ տնօրեն Ս.Առաքելյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսները, աշխատողներ, ուսանողներ:

Կազմակերպության անդամները հանդես եկան կրթության ոլորտին վերաբերող ծրագրով, որը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրացում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

Ծրագիրը հավանության արժանացավ տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում: