Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Galent.am | Ծրագրավորում սովորելու հայկական առցանց հարթակ

Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացման և մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ու գործարարության զարգացման գործում հիմնարար նշանակություն ունի կրթությունը։ Հենց այս ուղղությամբ աշխարհում խիստ պահանջարկված են շարունակական ինքնակրթության ու մասնագիտական կատարելագործման հնարավորություններ ընձեռող առցանց ուսուցողական հարթակները։ Հայկական լսարանի համար, սակայն, նման օտարալեզու հարթակներից օգտվելը հավելյալ դժվարություններ է առաջացնում նյութը յուրացնելիս և ավելի շատ ժամանակ է պահանջում։ Հետևաբար չափազանց կարևոր ու արդիական է հայալեզու բովանդակությամբ այդպիսի որակյալ հարթակների ստեղծումն ու զարգացումը։ Այդ բացը լրացնելու թարմ և արդեն իսկ հաջողված փորձերից է Galent_logo հարթակը, որն իր բնույթով բացառիկ է հայկական լսարանի համար։ Կայքի հիմնադրի՝ ծրագրավորող Գասպար Գալենտերյանի բնորոշմամբ այն վեբ ծրագրավորման և բիզնեսի առցանց կրթահամալիր է։ ArmScoop-ը ներկայացնում է այս հարթակի հիմնական առանձնահատկություններն ու հասանելի հնարավորությունները։ 

Galent_front

Galent_logo կայքը ներառում է չորս բաժին՝ «Դիզայն», «Վեբ դիզայն», «Ծրագրավորում» և «Բիզնես», որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են թեմատիկ անվճար և վճարովի ուսուցողական տեսադասեր։ Տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձն ամբողջացնելով՝ Գասպար Գալանտերյանն առաջարկվող տեսադասերի փաթեթների միջոցով առավելագույնս պարզ, մատչելի և ամենակարևորը՝ հայերեն լեզվով, սովորեցնում է վեբ նախագծման և ծրագրավորման հիմունքները։ Առանձին ծանոթացում է տրվում նաև Google Docs ծառայությանը՝ հնարավորություն տալով ձեռք բերել առցանց փաստաթղթերի հետ հնարավորինս արդյունավետ աշխատելու հմտություններ։ 

Բոլոր տեսադասերը (ընդհանուր առմամբ՝ շուրջ 470) խմբավորված են հիմնական (բազային) և խորացված դասընթացներում։ Ներկայում հասանելի են Photoshop ծրագրի (սկսնակների համար և վեբ դիզայնում օգտագործվող), HTML-ի (սկսնակների համար) և HTML5-ի (խորացված), CSS-ի (սկսնակների համար) և CSS3-ի (խորացված), դոմեյնի և հոսթինգիJavaScript-ի (սկսնակների համար) և մի շարք այլ դասընթացներ։

Galent-package

Բոլոր տեսադասերին ամբողջական մուտք ունենալու համար հարկավոր է գրանցվել կայքում և անդամագրվել (արժեքը՝ 8000 դրամ/ամիսը):

Անդամագրության ողջ փաթեթը ներառում է՝

  • անսահմանափակ մուտք բոլոր տեսադասերին,
  • պրոֆեսիոնալ թեստեր անցնելու և հավաստագիր ստանալու հնարավորություն,
  • ուսուցման ընթացքում բարձրորակ սպասարկման կենտրոնից օգտվելու հնարավորություն,
  • ուսանողների պորտալից օգտվելու հնարավորություն։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ անդամագրության ընթացքում հարթակում ավելացված նոր դասընթացները ևս ամբողջովին հասանելի են դառնում մասնակիցների համար (լրացուցիչ վճարման կարիք չկա)։ 

Galent_logo կայքից բացի սկսնակ վեբ ծրագրավորողների համար նախատեսված անվճար դասընթացները հասանելի են նաև Գասպար Գալենտերյանի հեղինակային մեկ այլ նախագծում՝ weber.am հարթակում։ Այստեղ նաև առկա են մի շարք օգտակար ռեսուրսներ՝ բոլոր HTML թեգերն իրենց հայերեն բացատրություններով և օրինակներով (HTML տեղեկատու), CSS հատկություններն իրենց հայերեն բացատրություններով և օրինակներով (CSS տեղեկատու), ՏՏ հիմնական հապավումների բառարան։

Աղբյուրը՝ http://armscoop.com