2013թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամանորյա գեղեցիկ միջոցառում:
Միջոցառմանը հրավիրված էր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ դեկան Ա.Ցուցուլյանի գլխավորությամբ:
Ֆակուլտետի տոնական զարդարված միջանցքը վերածվել էր ուրախ պարահրապարակի:
Ուսանողները ներկայացրին բեմականացված տոնական ծրագիր՝ կենդանի երաժշտությամբ, ասմունքով, երգով ու պարով:
Բոլոր կուրսերը հանդես եկան յուրովի. հումորով ներկայացրին իրենց և իրենց ընկերներին, ցուցադրեցին իրենց տաղանդը, ստեղծագործական միտքն ու գեղարվեստական բարձր ճաշակը:
Միջոցառումն իրենց ներկայությամբ աշխուժացրին Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Ա.Ցուցուլյանը միջոցառման ավարտին շնորհավորեց ներկաների ու մասնաճյուղի բոլոր ուսանողների և աշխատակիցների Նոր տարին, մաղթեց նորանոր նվաճումներ, ձեռռքբերումներ և մշտապես ուղեկցող հաջողություն ու երջանկություն: