Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ճանապարհային երթևեկության կանոններ» թեմայով սեմինարը

Ս.թ. նոյեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ «Ճանապարհային երթևեկության կանոններ» թեմայով սեմինար, որը կազմակերպել էր Ուսանողական գիտական ընկերությունը:

Սեմինարը վարում էր ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը: Նա ողջունեց վերջին շրջանում քաղաքում լուսացույցների տեղադրումը և նշագծումների կատարումը և նշեց, որ ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը պարտադիր է բոլորի համար՝ անկախ նրանից հետիոտն ենք, ուղևոր, թե վարորդ: Սկզբում ներկայացվեցին ճանապարհային երթևեկության հիմնական կանոնները: Ապա  խոսվեց ճանապարհային նշանների և նշագծումների, դրանց ազդեցությունների ձևերի և ազդման գոտիների մասին:

Վերջում սեմինարի մասնակիցներն ակտիվորեն քննարկեցին վարորդական իրավունքի տեսական քննության հարցաշարից տարբեր հարցեր, որոնք ավելի ամրապնդեցին ճանապարհային երթևեկության կանոնների մասին նրանց պատկերացուները: