Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2013թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլ հետևյալ մասնագիտությունների գծով.
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
- Էկոլոգիական քիմիա,
- Պատմություն,
- Հայոց լեզու և գրականություն,
- Մանկավարժություն և հոգեբանություն,
- Անգլերեն լեզու և գրականություն,
- Ֆրանսերեն լեզու և գրականություն,
- Կիրառական արվեստ,
- Տնտեսագիտության տեսություն,
- Սերվիս:
Ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն`
- Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները,
- օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
- նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված քաղաքացիները,
նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:
Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը, ժամը 18:00-ն:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-61, (093) 41-51-22, (093) 20-65-05 հեռախոսահամարներով կամ գրել dimord.ysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին: