Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարց Պատասխան

-Ուսման վճարների զեղչերը գործու՞մ են ծեր հարազատի խնամակալ ուսանողի դեպքում: Արևիկ

-Զեղչերի համակարգն այդպիսի դրույթ չի ընդգրկում:

Ուսումնամեթոդական վարչություն

-Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե ամսի քանիսից ու ժամը քանիսին են սկսվելու հեռակա ուսուցման` 2017-18 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերը: Անի

-Բարև Ձեզ, հեռակա ուսուցման՝ 2017-2018 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսվելու են ս.թ. մարտի 1-ից՝ ժամը 1:45-ից:

Ուսումնամեթոդական վարչություն

Ի՞նչ է նշանակում ուսանողների ակադեմիական շարժունություն, և ի՞նչ նպատակ է հետապնդում այն: Արման

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Արման, սովորողների ակադեմիական շարժունության գործողությունը տարածվում է ՀՀ բուհերի և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների վրա` անկախ ուսուցման (առկա, հեռակա, հեռավար), իրականացվող հիմնական կրթական ծրագրերից (բակալավր, մագիստրոս և հետազոտող) և մասնագիտություններից:

Ակադեմիական շարժունությունը ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով մեկ այլ ուսումնական հաստատությունում սովորողի կրթության շարունակումն է:
Ըստ ուսման նպատակի կամ ժամանակահատվածի` ուսանողների` բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով ուսումնառող, ակադեմիական շարժունությունը կարող է լինել որոշակի ժամկետով կամ հիմնական:
Ուսանողների շարժունությունը չի հանգեցնում ուսման սահմանված ժամկետի ավելացմանը:

___________________________________________________________________

 

– Ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել սահմանամերձ գյուղում բնակվող, ինչպես նաև որպես պայմանագրային զինծառայող աշխատող դիմորդը ընդունվելուց հետո: Արդյո՞ք եկամտահարկից կարող է վճարել ուսման վարձը: Սուսաննա

– Սահմանամերձ համայնքների ուսանող բնակիչների ուսման վարձը մասնակի
փոխհատուցում է պետությունը՝ հաշվի առնելով ուսման առաջադիմությունը։ Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական
հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողների ուսման վարձը փոխհատուցվում է (համապատասխան փաստաթղթի ներկայացման դեպքում) 30 տոկոսի չափով։ Եկամտահարկից չի կարող վճարվել ուսման վարձ. դա վերաբերում է միայն մագիստրատուրայում և ասպիրանտուրայում առկա ուսուցմամբ սովորողներին։

Ուսումնամեթոդական վարչություն

– Ե՞րբ կարող ենք դիմել ԵՊՀ ԻՄ-ի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության համար: Հասմիկ

– «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության հեռակա ուսուցման
մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունելությունը կատարվելու է ս.թ. սեպտեմբերի 10-ից։

Ուսումնամեթոդական վարչություն

– Բարև Ձեզ, ե՞րբ է հայտարարվելու ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման ընդունելություն: Այս տարի հեռակա ընդունելության համար նույնպես միայն մե՞կ քննություն են հանձնելու: Դավիթ

– ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման՝ 2020թ․ ընդունելությունը կատարվելու է ս.թ. սեպտեմբերի 1-ից։ Հեռակա ուսուցման ընդունելությունը ևս իրականացվելու է
առկա ուսուցման ընդունելության կարգով:

Ուսումնամեթոդական վարչություն

Ես ապահովագրված եմ և ցանկանում եմ վճարս փոխանցել ԱԿԲԱ բանկի միջոցով, սակայն լսել եմ, որ դա հնարավոր չէ: Արդյո՞ք այդպես է: Հասմիկ

ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր հաշվապահ Մ. Մխիթարյան

Հարգելի՛ Հասմիկ,
Այո՛, այդպես է: Առայժմ  վճարը կարող եք փոխանցել միայն Արդշինինվեստ բանկի միջոցով:

___________________________________________________________________

Որո՞նք են ուսանողների շարժունության իրականացման եղանակները: Նելլի

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Նելլի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ակադեմիական շարժունության իրականացման եղանակներից են.

1. կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրերի (երկու ավարտական փաստաթուղթ) շրջանակներում ուսանելը,
2. համատեղ աստիճանաշնորհման կրթական ծրագրերով (մեկ վկայականով) ուսանելը,
3. միջբուհական համագործակցության, այդ թվում` ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակներում ուսանելը,
4. վերապատրաստում (այդ թվում` լեզվական) անցնելը,
5. ուսումնական պրակտիկա (հետազոտական, արտադրական) անցնելը:
Հավակնորդների ընտրությունը կատարվում է մրցութային եղանակով` հաշվի առնելով նաև նրանց ակադեմիական առաջադիմությունը և ընդունող կողմի լեզվի (կամ օտար լեզվի) իմացությունը:

___________________________________________________________________

 

Ցանկանում եմ իմանալ, թե երբ է սկսվելու նոր ուսումնական տարին: Վարսեր

Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի’ Վարսեր,
Նոր ուսումնական տարին սկսվելու է սեպտեմբերի 3-ից:

___________________________________________________________________

-Ե՞րբ է մեկնարկելու 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանը։ Մարիամ

-ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում։ 

ԵՊՀ ԻՄի ուսումնամեթոդական վարչություն

___________________________________________________________________

-Ցանկանում եմ իմանալ, թե ԵՊՀ ԻՄ-ում երբ է լինելու 2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն: Անիտա

-Հեռակա ուսուցման՝ 2021-2022 ուստարվա ընդունելության կարգը դեռևս
հաստատված չէ։ Փաստաթղթերի ընդունելությունը սովորաբար կատարվում է
օգոստոսի 25-ից սեպտեմբերի 25-ը ժամանակահատվածում:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

Ես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդ եմ: Լսել եմ, որ ընդունելության բանավոր քննությունները տեղի են ունենալու Երևանում, արդյո՞ք այդպես է: Օֆելյա

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Մարգարյան

Հարգելի’ Օֆելյա,
Բոլոր բանավոր քննությունները տեղի են ունենալու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում.
03.07.2012 – անգլերեն լեզու և գրականություն,
04.07.2012 – ֆրանսերեն լեզու և գրականություն,
06.07.2012 – հայոց լեզու և գրականություն:

___________________________________________________________________

-Բարև Ձեզ, այս տարի հեռակա ուսուցման մագիստրատուրա ընդունվելու համար ե՞րբ կարող եմ դիմել և ի՞նչ քննություն պիտի հանձնեմ: Քրիստինե

-Մագիստրատուրայի՝ 2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման փաստաթղթերի ընդունելությունը կատարվում է սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 8-ը ժամանակահատվածում: Քննությունը «Մանկավարժություն» առարկայից է:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

Ընթացիկ քննության ժամանակ պատասխանել եմ հարցերի կեսին, բայց ստացել եմ զրո միավոր: Ցանկանում եմ իմանալ, թե արդյոք հնարավոր չէ փոխել թեստային համակարգի գնահատման կարգը: Դավիթ

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Դավիթ,
Թեստային համակարգով անցկացվող ընթացիկ քննությունների գնահատման կարգը ներկայումս քննարկման փուլում է, որի արդյունքները կհրապարակվեն մինչև երկրորդ ընթացիկ քննաշրջանի սկիզբը:

___________________________________________________________________

-Ցանկանում եմ իմանալ, թե ինչպես են հաշվում ուսանողի ՄՈԳ-ը: Նարեկ

 

– Միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի հաշվարկը մանրամասն շարադրված է մասնագիտությունների «ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐՔ»-ում, որը տեղադրված է մասնաճյուղի կայքում:

   ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

_____________________________________________________

-Ո՞ր դեպքում է ուսանողին տրամադրվում տարկետում: Անահիտ

-Ուսանողին տրամադրվում է տարկետում առողջական վիճակի պատճառով, հղիության և երեխայի խնամքի, ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու կապակցությամբ:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

_____________________________________________________

Դիմել եմ Կիրառական արվեստի ֆակուլտետ: Ուզում եմ իմանալ, թե որտեղ և երբ են տեղի ունենալու ընդունելության քննությունները: Մերի

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Մարգարյան

Հարգելի’ Մերի,
Կիրառական արվեստի ֆակուլտետի ընդունելության ներբուհական քննությունները տեղի են ունենալու ֆակուլտետի մասնաշենքում.
28.07.2012 – գծանկար,
29.07.2012 – գունանկար,
30.07.2012 – կոմպոզիցիա:
Քննություններն սկսվելու են ժամը 08:30-ին:

___________________________________________________________________

-Բարև Ձեզ, մասնաճյուղում մագիստրատուրայի հեռակա ուսուցման ի՞նչ բաժիններ կան, և ե՞րբ է փաստաթղթերի ընդունելությունը: Անի

– 2023-2024 ուստարվա համար մասնաճյուղը ս.թ. հուլիսի 1-ից հոկտեմբերի 5-ը իրականացնում է ընդունելություն հեռակա ուսուցման «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ու «Գործարար վարչարարություն (կառավարում)» մագիստրոսական կրթական ծրագրերով: Մանրամասները՝ այստեղ:

___________________________________________________________________

2014թ. ես զորացրվել եմ ՀՀ զինված ուժերից և վերականգնվել առաջին կուրսում: Ցանկանում եմ իմանալ, թե արդյոք կարող եմ օգտվել ուսման վարձավճարի զեղչից: Լևոն

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

-Հարգելի՛  Լևոն, եթե դուք ծառայել եք մարտական հերթապահություն իրականացնող զորամասում և ընդգրկված եք եղել մարտական հերթապահության մեջ, ապա, ըստ Երևանի պետական համալսարանի Ւջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 10.7 կետի, համապատասխան տեղեկանքի ներկայացման դեպքում կզեղչվի Ձեր ուսման վճարը` 30%-ով, եթե Դուք հաղթահարել եք բուհի կողմից սահմանված նվազագույն ՄՈԳ-ի շեմը (9):

___________________________________________________________________

 

Շարժունության ծրագրին մասնակցելու համար ի՞նչ գործընթաց է պահանջվում: Դավիթ

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Դավիթ, շարժունության ծրագրին մասնակցելու համար ուսանողի և ուղարկող ու ընդունող ուսումնական հաստատությունների միջև կնքվում է եռակողմ կրթական համաձայնագիր:

Համաձայնագրում նշվում են այն առարկաները, որոնք սովորողները պետք է ուսանեն ընդունող ուսումնական հաստատությունում: Միաժամանակ նշվում են ակադեմիական տարբերությունների մարման ժամկետների վերաբերյալ սովորողի պարտավորությունները:
Շարժունության արդյունքում կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքները չպետք է գերազանցեն համապատասխան որակավորում ստանալու համար անհրաժեշտ ընդհանուր ուսումնական ծանրաբեռնվածության բակալավրի կրթական ծրագրի 25 տոկոսը, մագիստրոսի կրթական ծրագրի 50 տոկոսը և հետազոտողի կրթական ծրագրի 30 տոկոսը:
Ընդունող բուհում ուսուցման ժամկետի ավարտից հետո ուսանողն իր ուսումնասիրած առարկաների և պարապմունքների ցանկը, ինչպես նաև ստացած կրեդիտներն ու գնահատականները հաստատող ակադեմիական տեղեկանքը պետք է ներկայացնի բուհ` ակադեմիական ճանաչման մասին փաստաթուղթը նախապատրաստելու համար:

___________________________________________________________________

 

Ցանկանում եմ իմանալ, թե երբ է լինելու 2013թ. ձմեռային զորակոչը: Արտակ

ԵՊՀ ԻՄ տնօրենի իրավախորհրդատու Ա. Հովհաննիսյան

Հարգելի’ Արտակ,
Համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի` 2013թ. ձմեռային զորակոչն իրականացվելու է 2013թ. դեկտեմբեր – 2014 թ. հունվար ժամանակահատվածում:

___________________________________________________________________

-Ցանկանում եմ իմանալ, թե ԵՊՀ ԻՄ-ում երբ է լինելու 2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն: Անիտա

-Հեռակա ուսուցման՝ 2021-2022 ուստարվա ընդունելության կարգը դեռևս
հաստատված չէ։ Փաստաթղթերի ընդունելությունը սովորաբար կատարվում է
օգոստոսի 25-ից սեպտեմբերի 25-ը ժամանակահատվածում:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

-Բարև Ձեզ, այս տարի հեռակա ուսուցման մագիստրատուրա ընդունվելու համար ե՞րբ կարող եմ դիմել և ի՞նչ քննություն պիտի հանձնեմ: Քրիստինե

-Մագիստրատուրայի՝ 2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման փաստաթղթերի ընդունելությունը կատարվում է սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 8-ը ժամանակահատվածում: Քննությունը «Մանկավարժություն» առարկայից է:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

– Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե արդյոք մասնաճյուղում առկա է «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը, եթե այո, ապա առկա՞, թե՞ հեռակա հիմունքներով: Սաթինե

– Հարգելի՛ Սաթինե, ԵՊՀ ԻՄ-ում առկա ուսուցմամբ գործում է «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը, բայց ոչ հեռակա ուսուցմամբ: 

Ուսումնամեթոդական վարչություն 

 

-Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե արդյոք առաջին կուրսի, առաջին տեղով վճարովի ընդունված ուսանողի վճարը 100% փոխհատուցվում է: Ժենյա

-Հարգելի՛ Ժենյա, հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ ԿԳ նախարարությունը 2018-2019 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով, բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցում է հատկացրել հետևյալ մասնագիտությունների համար՝  «Դիզայն» (2 տեղ), «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» (1 տեղ):

Ուսումնամեթոդական վարչություն

Ցանկանում եմ իմանալ, թե այլ անձ իմ փոխարեն կարող է ստանալ դիպլոմիս հավելվածը: Նառա

Ուսումնական բաժնի վարիչ Ն. Առուշանյան

Հարգելի’ Նառա,
Անձնագրով ներկայանալու դեպքում, այո’, կարող է:

___________________________________________________________________

– Ի՞նչ պայմաններ են գործում անվանական կրթաթոշակներ ստանալու համար: Անահիտ

– Անվանական կրթաթոշակների հատկացման կարգին ու պայմաններին կարելի է մանրամասն ծանոթանալ՝ կարդալով «ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի
 III մասը («Պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կարգն ու պայմանները»), որը տեղադրված է մասնաճյուղի պաշտոնական կայքի «Փաստաղթեր» էջի «Կանոնակարգեր» բաժնում՝ http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2011/08/regulation-compensations-scholarships.pdf :

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյան

_________________________________________________________________

– ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ե՞րբ են սկսվելու 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերը: Արմեն

-Առկա ուսուցման համակարգում 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսվելու են ս.թ. փետրվարի 8-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ ս.թ. մարտի 1-ից:
       

Ուսումնամեթոդական վարչություն

_________________________________________________________________

– Ե՞րբ է սկսվելու հեռակա ուսուցման` 2019-20 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը: Սյուզաննա

– Հեռակա ուսուցման համակարգի՝ 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը կտևի ս.թ. փետրվարի 3-29-ը:  

Ուսումնամեթոդական վարչություն    

-Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե երբ են սկսվելու առկա ուսուցման՝ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերը: Անահիտ

Առկա ուսուցման՝ 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն սկսվելու են ս.թ. փետրվարի 8-ից և ավարտվելու են
հունիսի 4-ին:

ԵՊՀ ԻՄի ուսումնամեթոդական վարչություն

-Ո՞ր ժամանակահատվածում է իրականացվելու ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բակալավրիատի՝ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանը: Էրիկ

Հեռակա ուսուցման՝ 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի պարտքերի մարման շրջանն է՝

ա) առաջին լուծարքային շրջան՝ ս.թ. մարտի 9-17,

բ) երկրորդ լուծարքային շրջան՝ ս.թ. մարտի 22-29:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

Ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ: Ցանկանում եմ իմանալ, թե երբ կարող եմ ստանալ դիպլոմը: Մարիա

ԵՊՀ ԻՄ ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական աշխատանքների բաժնի վարիչ Ն. Առուշանյան

Հարգելի’ Մարիա,
Դիպլոմները կարող եք ստանալ Ուսումնամեթոդական վարչությունից սույն թվականի հուլիսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:

___________________________________________________________________

Ցանկանում եմ իմանալ, թե արդյոք գնահատման թեստային համակարգում նոր փոփոխություններ չեն եղել: Հերմինե

 Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյան

Հարգելի՛ Հերմինե,
2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում թեստային համակարգի մեջ փոփոխություններ չեն կատարվել:

___________________________________________________________________

– Երկու երեխա ունեցող մայրերը կարո՞ղ են անվճար սովորել համալսարանում (առկա և հեռակա), եթե կարող են, ապա ի՞նչ արտոնություններ ունեն: Անի

– Հարգելի՛ Անի, համալսարան անվճար կարող են ընդունվել՝ հանձնելով ընդունելության քննություններ և մրցույթում գրանցելով համապատասխան արդյունքներ: Արտոնություններ կարող է ունենալ՝

  1. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողը՝ 50%,
  2. երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող
    ընտանիքների ուսանողը՝ 30%՝ միաժամանակ հաշվի առնելով ՄՈԳ-ը (այս պահին՝
    11.0):

Ուսումնամեթոդական վարչություն

– Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե արդյոք 2019 թվականին ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվելու է ընդունելություն «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության գծով: Նունե

– Հարգելի՛ Նունե, 2019 թվականին ԵՊՀ ԻՄ-ում նախատեսվում է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության գծով ընդունելություն:

Ուսումնամեթոդական վարչություն

– Բարև ձեզ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ դիմելու համար կարո՞ղ ենք ռուսերենի քննություն տալ: Շուշան

Հարգելի՛ Շուշան, այո՛, կարող եք: Անվճարի համար «Օտար լեզու»-ն ներառում է նաև ռուսերենը:

 Ուսումնամեթոդական վարչություն

– Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության ընդունելության համար ինչ քննություններ պիտի հանձնել: Տիգրան

– ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. առկա ուսուցման ընդունելության մասնագիտություններին և ընդունելության քննություններին կարող եք ծանոթանալ մասնաճյուղի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

Ուսումնամեթոդական վարչություն

Հարգելի’ ընդունող հանձնաժողով, ես ՀՀ ոստիկանության աշխատակից եմ, սակայն չունեմ բարձրագույն կրթություն, ուզում եմ ընդունվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» բաժին: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել: Հայկ

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Մարգարյան

Հարգելի’ Հայկ,
Բացի այն բոլոր փաստաթղթերից, որոնք պարտադիր ներկայացնում են դիմորդները` լուսանկար 6 հատ (3×4 չափի), կրթ. մասին բնօրինակ, անձնագիր, զին. գրքույկ, պետք է ներկայացնել նաև տեղեկանք ոստիկանության պետից կամ վարչության պետից, որ չեն առարկում կամ թույլատրում են Ձեզ սովորել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

___________________________________________________________________

Ցանկանում եմ իմանալ, թե երբ է սկսվելու լուծարքային շրջանը: Դավիթ

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Դավիթ,
Առարկայական պարտքերի մարման շրջանը ս.թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 23-ն է:

___________________________________________________________________

Ցանկանում եմ իմանալ` կրթաթոշակը բանկային քարտով ստանալու կարգը վերաբերում է նաև մեզ` IV կուրսեցիներիս, թե ոչ: Նաիրի

ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր հաշվապահ  Մ. Մխիթարյան

Հարգելի՛ Նաիրի,
Այդ կարգը վերաբերում է կրթաթոշակ ստացող բոլոր ուսանողներին:

___________________________________________________________________

Ես ուզում եմ փոխել ֆակուլտետս (բնագիտական մասնագիտությունից հումանիտար մասնագիտության): Ու՞մ պետք է դիմեմ: Ներկայումս սովորում եմ առաջին կուրսում:

 Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյան

Տեղափոխությունները չեն թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում:

Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում (առկա ուսուցման դեպքում), հեռակա ուսուցման դեպքում՝ կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող 3 շաբաթվա ընթացքում:

Ուսանողը ներբուհական տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է մասնաճյուղի տնօրենի անունով:

Առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային քանակը՝ 20 կրեդիտը, չգերազանցելու դեպքում պատրաստվում է համապատասխան դիմում-փաստաթուղթ ԵՊՀ ռեկտորի անունով:

20 կրեդիտը գերազանցելու դեպքում նրան առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ էլ այլ մասնագիտությամբ սովորելու:

Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է տվյալ մասնագիտությամբ լիցենզիայով հատկացված ընդունելության սահմանային տեղերի շրջանակներում:

Առկա (հեռակա) բաժիններից հեռակա (առկա) բաժիններ տեղափոխությունները թույլատրվում են առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի:

___________________________________________________________________

-Ինչպե՞ս կարող եմ տարկետում վերցնել: Աննա

-Տարկետումը տրվում է առողջական լուրջ խնդիրների և այդ
կապակցությամբ երկարատև բուժման կարիք ունենալու, ՀՀ ԶՈՒ զորակոչվելու և հղիության դեպքերում:

Ուսումնամեթոդական վարչություն

_____________________________________________________

Եթե վարձավճարը չվճարելու համար ուսանողը դուրս է մնացել համալսարանից, արդյո՞ք կա հնարավորություն հաջորդ տարի նույն կուրսից շարունակել ուսումը: Կարեն:

 Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյան

Հարգելի՛ Կարեն, ուսման վարձը չվճարելու պատճառով հեռացված ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնվում են այն կիսամյակից, որից հեռացվել է՝ բացառությամբ առաջին կուրսի 1-ին կիսամյակի և, եթե վերականգնման պահին առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային քանակը չի գերազանցում 20 կրեդիտը:

20 կրեդիտը գերազանցելու դեպքում նրան առաջարկվում է վերականգնվել ավելի ցածր կիսամյակում, որի համար առարկայական անհամապատասխանությունները չեն գերազանցում սահմանված 20 կրեդիտը՝ բացառությամբ առաջին կուրսի 1-ին կիսամյակի:

Ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնվում են տվյալ մասնագիտությամբ լիցենզիայով սահմանված տեղերի սահմաններում:

___________________________________________________________________

Ցանկանում եմ իմանալ, թե երբ տեղի կունենան պետական ավարտական քննությունները: Սոնա

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Սոնա,
2014թ. ամփոփիչ ատեստավորման քննությունները առկա ուսուցման համակարգում կիրականացվեն ս.թ. մայիսի 5-ից 31-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգում` հունիսի 16-30-ը: Հետևեք կայքին, ժամանակացույցերը կտեղադրվեն առաջիկայում:

___________________________________________________________________

– Ե՞րբ են սկսվելու 2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակի երկրորդ ընթացիկ քննությունները: Արամ

– Առկա ուսուցման 2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակի երկրորդ ընթացիկ
քննությունները ոչ ավարտական կուրսերում անց են կացվելու ս.թ. մայիսի 15-27-ը, ընթացիկ ստուգումները՝ ս.թ. մայիսի 22-ից հունիսի 3-ը:

Հեռակա ուսուցման 2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակի երկրորդ ընթացիկ
քննություններն ու ընթացիկ ստուգումները ոչ ավարտական կուրսերում անց են կացվելու ս.թ. մայիսի 18-31-ը:

 Ուսումնամեթոդական վարչություն

_______________________________________________

–  Ընդունող հանձնաժողովը ե՞րբ է սկսելու իր աշխատանքները: Լուսինե

 

– Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն սկսելու է ս.թ. մայիսի 5-ից:
   

Ուսումնամեթոդական վարչություն

____________________________________________________

Ցանկանում եմ իմանալ, թե արդյոք հնարավոր է երկու կիսամյակ գերազանցիկ սովորել և կրթաթոշակ չստանալ: Արմեն

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Արմեն,
Կրթաթոշակ տրամադրվում է ոչ միայն բարձր առաջադիմության համար, այլև հաշվի է առնվում ուսանողի հասարակական ակտիվությունը, իսկ հասարակական ակտիվություն ունեցող ուսանողների ցուցակը տրամադրում է տվյալ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Լրացուցիչ մանրամասների կամ պարզաբանումների համար կարող եք դիմել ձեր ֆակուլտետի դեկանին:

___________________________________________________________________

– Քանի ժամ բացակայելու դեպքում է ուսանողը հեռացվում համալսարանից: Արման

– Հարգելի՛ Արման, համաձայն «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոնների 62-րդ հոդվածի 4-րդ կետի, առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողը կիսամյակի ընթացքում դասերից 90 և ավելի ժամ անհարգելի բացակայության դեպքում կարող է հեռացվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

ԵՊՀ ԻՄ-ի իրավախորհրդատու Ա. Հովհաննիսյան

___________________________________________________________________

-Ե՞րբ է սկսվելու հեռակա ուսուցման ընդունելությունը: Նարեկ

-Հեռակա ուսուցման ընդունելությունը տեղի կունենա ս.թ. օգոստոսի
25-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամանակահատվածում:

Ուսումնամեթոդական վարչություն

________________________________________________________

Լսել եմ, որ ս.թ. հուլիսի 5-ից 8-ը ոչ աշխատանքային օրեր են: Ցանկանում եմ իմանալ` այդ օրերին ընդունող հանձնաժողովն արդյո՞ք աշխատելու է, և կարո՞ղ եմ ներկայացնել ատեստատը: Նարինե

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Մարգարյան

Հարգելի’ Նարինե,
Թեև ՀՀ կառավարության որոշման համաձայն ս.թ. հուլիսի 5-ից 8-ը ոչ աշխատանքային օրեր են, սակայն, հաշվի առնելով ատեստատների ներկայացման կարճ ժամանակահատվածը, ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողովը կաշխատի նաև այդ օրերին:

Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել 093-20-65-05 հեռախոսահամարով:

___________________________________________________________________

Ես այս տարվա շրջանավարտ եմ: Հայտագրվել եմ միասնական քննություններին, սակայն սահմանված ժամկետում հայտ չեմ ներկայացրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: Կարո՞ղ եմ մասնակցել հայտերի ընդունման 2-րդ փուլին: Մարիամ

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Մարգարյան

Հարգելի՛ Մարիամ,
Համաձայն 2012 թ. առկա ուսուցման ընդունելության կանոնակարգի` հայտերի ընդունման 2-րդ փուլին իրավունք ունեն մասնակցել  ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:

___________________________________________________________________

-Հնարավո՞ր է առաջին կիսամյակից հետո հեռակա ուսուցման համակարգից տեղափոխվել առկա ուսուցման համակարգ: Եթե հնարավոր է, ապա ի՞նչ տարբերություններ պետք է հանձնել: Արմեն

– Հարգելի՛ Արմեն, ցանկացած տեղափոխություն իրականացվում է առաջին կուրսն ավարտելուց հետո` ըստ շարժունության վերաբերյալ համապատասխան կարգի: Առարկայական տարբերությունները չպետք է գերազանցեն 20 կրեդիտը:

Ուսումնամեթոդական վարչություն

-Կցանկանայի ճշտել, եթե առաջին կուրսում տարեկան ՄՈԳ-ս եղել է 18.16, իսկ երկրորդում՝ 18.38, ապա հնարավո՞ր է երրորդ և չորրորդ կուրսերում 19 և ավելի ՄՈԳ ապահովելու դեպքում ստանալ կարմիր դիպլոմ: Կարեն

– Բակալավրի կրթական ծրագրով շրջանավարտին գերազանցության դիպլոմ տրվում է միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի հնարավոր առավելագույն արժեքի 90%-ն ապահովելու (այսինքն` եթե ՄՈԳ-ը 18.0 է) և ամփոփիչ ատեստավորումը միայն գերազանց գնահատականներով (18-20 միավոր) հանձնելու դեպքում:

Ուսումնամեթոդական վարչություն

Ցանկանում եմ իմանալ, թե երբ է սկսվելու ձմեռային քննաշրջանը: Անահիտ

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Անահիտ, 2014-2015 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը սկսվելու է դեկտեմբերի 8-ին և ավարտվելու է 2015թ. փետրվարի 21-ին:

___________________________________________________________________

 

-Ե՞րբ է սկսվելու հեռակա ուսուցման՝ 2016-17 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը: Նարեկ

 

 -Հարգելի՛ Նարեկ, հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննություններն ու ստուգումներն անց են կացվելու ս.թ. դեկտեմբերի 1-15-ը:

2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը կտևի 2017թ. հունվարի
25-ից մինչև մարտի 22-ը:

Ուսումնամեթոդական վարչություն

________________________________________________

Դիմում-հայտում կարո՟ղ եմ նշել մեկ անվճար և ինը վճարովի հայտեր: Նարեկ

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Մարգարյան

Հարգելի՛ Նարեկ,
Չեք կարող, քանի որ համաձայն 2012 թ. առկա ուսուցման ընդունելության կանոնակարգի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին:

___________________________________________________________________

Ցանկանում եմ իմանալ, թե երբ են տալու մեր դիպլոմները: Շնորհակալություն: Մելինե

Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Մելինե, ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի շրջանավարտների դիպլոմները կտրվեն ըստ տարածաշրջանների` հետևյալ ժամանակացույցով.

  • Բերդի տարածաշրջան – 09.07.2014թ., ժամը 12:00, Բերդ քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճ,
  • Նոյեմբերյանի տարածաշրջան – 10.07.2014թ., ժամը 12:00, Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճ,
  • Մյուս տարածաշրջանները – 12.07.2014թ., ժամը 11:00 (առկա ուսուցում), 13:00 (հեռակա ուսուցում), ԵՊՀ ԻՄ-ի դահլիճ (Կիրառական արվեստի ֆակուլտետ):

___________________________________________________________________

 

– Ի՞նչ քննություններ պետք է հանձնել «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ընդունելության համար:  Աննա  

– «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրով ընդունելության համար

անհրաժեշտ է հանձնել ՌԼ(գ) և ՀԼԳ(գ): Միայն վճարովի կարգավիճակի համար 
ՀԼԳ(գ)**-ն կարող է փոխանցվել ատեստատից, եթե, իհարկե, մրցույթ չկա:  

 

Ուսումնամեթոդական վարչություն

 

 

 

Ես Իջևանի պետական քոլեջի ուսանող եմ: Ցանկանում եմ իմանալ, թե արդյոք կարող եմ մասնակցել «Անառի՛կ եզերք իմ, Տավու՛շ» թեմայով շարադրությունների մրցույթին: Աննա

Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյան

Հարգելի՛ Աննա, շարադրությունների մրցույթին կարող են մասնակցել Տավուշի մարզի բոլոր ուսանողները: Սիրով սպասում ենք ձեր աշխատանքներին:

___________________________________________________________________

 

Ցանկանում ենք իմանալ, թե երբ են տեղի ունենալու հեռակա ուսուցման բաժնի ընդունելության քննությունները: Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյաններ

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Մարգարյան

Հարգելի’ դիմորդներ,
Հեռակա ուսուցման բաժնի ընդունելության քննությունները տեղի են ունենալու ս.թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 20-ը:

Ընդունելության քննություններից առաջ (սեպտեմբերի 22-24-ը) դիմորդներին կհատկացվեն քննաթերթիկներ, որտեղ նշված կլինեն յուրաքանչյուր մասնագիտական քննության անցկացման վայրը և ժամանակը:

___________________________________________________________________

-Ես երկրորդ կուրսի ուսանող եմ, ցանկանում եմ իմանալ, թե երբ է սկսվելու մեր լուծարքային շրջանը: Նարինե

-Առկա և հեռակա ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի
քննաշրջանի լուծարքային շրջանը սկսվելու ս.թ. սեպտեմբերի 1-ից:

Ուսումնամեթոդական վարչություն

____________________________________________________

-Ես 2017թ. շրջանավարտ եմ, ուզում եմ իմանալ, թե երբ են հանձնելու մեր դիպլոմները: Անի

– Առկա ուսուցման 2017թ. շրջանավարտների դիպլոմները պատրաստ են, սակայն
բաշխման օրը դեռ հայտնի չէ: Լրացուցիչ կհայտարարվի:

Ուսումնամեթոդական վարչություն

____________________________________________________

– Ցանկանում եմ իմանալ, թե երբ է սկսվելու 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանը՝ 2-րդ ընթացիկ քննություններն ու ստուգումները, ստուգարքները, հանրագումարային քննությունները: Նարեկ

– Հարգելի Նարեկ, առկա ուսուցման՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի   2-րդ ընթացիկ ստուգումներն ու քննություններն անց են կացվելու ս.թ. դեկտեմբերի 25-30-ը ժամանակահատվածում:

Ստուգարքների ընդունումը կազմակերպվելու է ս.թ. դեկտեմբերի 25-30-ը
ժամանակահատվածում:

2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանն անցկացվելու է 2018թ.
հունվարի 8-27-ը ժամանակահատվածում:

Ակադեմիական պարտքերի մարման շրջանը կազմակերպվելու է 2018թ. փետրվարի 5-24-ը ժամանակահատվածում:

 

Հեռակա ուսուցման՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի 1-ին ընթացիկ քննություններն ու ստուգումներն անց են կացվում ս.թ.
դեկտեմբերի 4-16-ը ժամանակահատվածում:

2-րդ ընթացիկ քննություններն ու ստուգումներն անցկացվելու են 2018թ.
հունվարի 8-20-ը ժամանակահատվածում:

Քննաշրջանն անցկացվելու է 2018թ. հունվարի 22-ից մինչև փետրվարի
17-ը ժամանակահատվածում:

Ակադեմիական պարտքերի մարման շրջանը կազմակերպվելու է 2018թ. մարտի
1-22-ը ժամանակահատվածում:

 

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

______________________________________

Հայտագրվել եմ բանավոր քննության և ցանկանում եմ իմանալ քննաթերթերի տրման ժամանակահատվածը: Արմինե

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Մարգարյան

Հարգելի’ Արմինե,
Քննաթերթերը տրվելու են սույն թվականի հունիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում:

___________________________________________________________________

Եթե ուսանողը երկրորդ կիսամյակում ունի 2 լուծարք, հնարավոր է արդյո՞ք, որ դա համալսարանից հեռացման հիմք հանդիսանա:

 Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյան

– Ուսանողը հեռացվում է մասնաճյուղից, եթե քննաշրջանի արդյունքում (ներառյալ լուծարքային շրջանը) նրա կուտակած ակադեմիական պարտքերը կրեդիտներով արտահայտված գերազանցում են մինչև ավարտական կուրսի սկիզբը առավելագույնը 12 կրեդիտ վերահանձնելու թույլատրելի սահմանը:

Տվյալ դեպքում ուսանողն իրավունք ունի լուծարքային շրջանում յուրաքանչյուր առարկան ևս 2 անգամ վերահանձնի:

___________________________________________________________________

–Բարև Ձեզ, բակալավրի հեռակա ուսուցման համար ե՞րբ կարող ենք դիմել: Դիանա

– ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023-2024 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 5-25–ը (մինչև ժամը 18:00-ն): Մանրամասները՝ այստեղ:

 ԵՊՀ ԻՄի ընդունող հանձնաժողով

___________________________________________________________________

Որդիս ԵՊՀ ԻՄ շրջանավարտ է, այժմ ծառայում է Հայոց բանակում: Ցանկանում եմ իմանալ, թե արդյոք մասնաճյուղը կարող է միջնորդագիր ուղարկել զորամաս, որպեսզի նա մեկ օրով գա՝ դիպլոմն ստանալու: Արմինե

ԵՊՀ ԻՄ տնօրենի իրավախորհրդատու Ա. Հովհաննիսյան

Հարգելի’ Արմինե,
Մասնաճյուղը չի կարող միջնորդագիր ուղարկել, քանի որ ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնակարգով և այլ իրավական ակտերով դա նախատեսված չէ: Սակայն Ձեր որդին կարող է ներկայանալ իր զինվորական արձակուրդի ընթացքում կամ լիազորագրով որևէ մեկին իրավունք վերապահել՝ դիպլոմն ստանալու:

___________________________________________________________________

-Ես ԵՊՀ ԻՄ-ի՝ այս տարվա շրջանավարտ եմ, ցանկանում եմ իմանալ, թե երբ են հանձնելու մեր դիպլոմները: Նարինե

______________________________________________________

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2016թ. շրջանավարտների դիպլոմներն ու հավելվածները պատրաստման փուլում են, հավանաբար կբաշխվեն հուլիսի սկզբին:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

 

Հնարավո՞ր է արդյոք գեղանկարչության դասընթացի շրջանակներում ուսուցանվի նաև արտանկարչության տեխնիկա: Շուշան

Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Ռ.Բուղդարյան

Հարգելի’ Շուշան,
Արտանկարչության տեխնիկան արդյունավետ է միայն այն դեպքում, երբ այն կատարվում է բնօրինակից, ուստի նպատակահարմար է, որ դուք այն իրականացնեք արտալսարանային ինքնուրույն աշխատանքի ժամանակ:

___________________________________________________________________

-Բարև Ձեզ, ինչպե՞ս ծանոթանանք ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետներին և հեռակա ուսուցման ընդունելության համար դիմումի ձևերին: Նարեկ

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետներին (մասնագիտություններին) և հեռակա ուսուցման ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ մասնաճյուղի պաշտոնական կայքում (www.ijevan.ysu.am)՝ http://ijevan.ysu.am/education/applicants/distance-learning/admission-conditions/:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

Բարև Ձեզ, մասնաճյուղում մագիստրատուրայի հեռակա ուսուցում կա՞, եթե կա, ապա ե՞րբ է փաստաթղթերի ընդունելությունը: Լիա

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցմամբ իրականացվում է միայն «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը (մասնագիտությունը՝ «Ընդհանուր մանկավարժություն»):

Փաստաթղթերի ընդունելությունն իրականացվելու է սեպտեմբերին (դեռևս օրերը հաստատված չեն)։

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

-Ես երկրորդ կուրսի ուսանող եմ, ցանկանում եմ փոխել ֆակուլտետս, դրա համար ի՞նչ պետք է անեմ: Կարեն

 

-Փոխադրումների գործընթացը կազմակերպվում է առկա ուսուցման յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պրոցեսի սկզբին, այսինքն` ուսումնական պարապմունքների սկսվելուց 2 շաբաթ առաջ և հետո
ընկած ժամանակահատվածում:

Առաջին հերթին տնօրենին դիմում է գրվում, որից հետո դիմումին ընթացք է տրվում՝ առարկայական տարբերությունները հաշվելու համար:
      Դրանք չպետք է գերազանցեն 20 կրեդիտը:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

_________________________________________________________________

– Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե երբ են սկսվելու 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի առկա ուսուցման դասերը: Մհեր

– Առկա ուսուցման՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն սկսվելու են ս.թ. փետրվարի 10-ից:
 
Ուսումնամեթոդական վարչություն

– Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե արդյոք Orange Հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակի մասին հայտարարությունը վերաբերում է նաև Հեռակա ուսուցման բաժնին, թե ոչ: Շուշանիկ Խառատյան

Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյան

Հարգելի՛ Շուշանիկ,

Հեռակա ուսուցման բաժնին չի վերաբերում, քանի որ Օրանժ կրթաթոշակների ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին՝
– սովորում են առկա համակարգի բակալավրատում կամ մագիստրատուրայում,
– 2-րդ և բարձր կուրսի ուսանող են,
– ունեն միջին և բարձր առաջադիմություն,
– ունեն ուսման վարձի վճարման աջակցության կարիք:

___________________________________________________________________

 

-2016թ. ի՞նչ նոր մասնագիտություններ են լինելու մասնաճյուղում և ընդունելության համար ի՞նչ քննություններ պիտի հանձնել: Արմեն

-2016 թվականին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, գործող մասնագիտություններից բացի, ընդունելություն է իրականացնելու երկու նոր` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագրերով:

«Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագրով միասնական քննություններ չկան: Դիմորդը հանձնում է ներբուհական հետևյալ քննությունները՝ «Գունանկար», «Գծանկար» և «Կոմպոզիցիա»: «Հայոց լեզու և գրականություն» առարկան մեկ աստղանիշով է և փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի գնահատականը:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելության համար անհրաժեշտ է միասնական քննություններ հանձնել «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից: «Մաթեմատիկա» առարկան երկու աստղանիշով է, ինչը նշանակում է, որ նշված առարկայի համար որպես մրցութային գնահատական կարող եք դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ այդ առարկաների ավարտական քննությունների կամ տարեկան գնահատականը:

Մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ. Աղաբաբյան

________________________________________________________

-Կարո՞ղ եմ արդյոք արտադրական պրակտիկա անցնել «Արդշինբանկ»-ի Գավառի մասնաճյուղում: «ՏՏ» 3-րդ կուրսի ուսանողուհի Գոհար

 

-«Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ ԵՊՀ ԻՄ-ի կնքած պայմանագրի համաձայն՝ մեր ուսանողները կարող են արտադրական պրակտիկա անցնել տվյալ բանկի՝ ՀՀ-ում գործող բոլոր մասնաճյուղերում: 

Տնտեսագիտության ֆակուլտետի արտադրական պրակտիկայի ղեկավար Գ.Ավետիսյան

_________________________________________________________

Ցանկանում եմ իմանալ, թե ինչու են մեր դասերը սկսվում փետրվարի 3-ից: Լիլիթ

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Լիլիթ,
2013-2014 ուսումնական տարվա II կիսամյակի ուսումնական պարապմունքներն սկսվում են համաձայն 2013թ. օգոստոսի 27-ին հաստատված ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցի:

___________________________________________________________________

-Ի՞նչ քննություններ են անհրաժեշտ հանձնել «Հոգեբանություն» մասնագիտությամբ ընդունվելու համար:  Աննա

 

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Հոգեբանություն» կրթական ծրագրով ընդունելության համար դիմորդը քննություններ է հանձնում հետևալ առարկաներից՝ «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր), «Օտար լեզու» (գրավոր), «Կենսաբանություն» (գրավոր):

«Կենսաբանություն» առարկան երկու աստղանիշով է, ինչը նշանակում է, որ նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական դիմորդը կարող է դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ այդ առարկաների ավարտական քննությունների կամ տարեկան գնահատականը:

 

Մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ. Աղաբաբյան

________________________________________________________

Ես Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտ եմ: Ուզում եմ իմանալ, թե արդյոք կարող եմ այս տարի դիմել մագիստրատուրա: Կարեն

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Կարեն,
Այս տարի 2014-2015 ուսումնական տարվա համար մագիստրատուրայում ընդունելություն չի կազմակերպվելու:

___________________________________________________________________

– Բարև Ձեզ, ե՞րբ է սկսվելու և մինչև ե՞րբ է տևելու ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի՝ 2018-19 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը: Գայանե

– Բարև Ձեզ, Հեռակա ուսուցման՝ 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի քննաշրջանն անցկացվելու է 2019թ. հունվարի 21-ից մինչև փետրվարի 16-ը 
ժամանակահատվածում:

Ուսումնամեթոդական վարչություն

 

– Ցանկանում եմ իմանալ, թե երբ է հեռակա ուսուցման՝ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի լուծարքային շրջանը: Նարեկ

– Ակադեմիական պարտքերի մարման շրջանը կազմակերպվելու է 2019թ. մարտի 4-25-ը ժամանակահատվածում:

Ուսումնամեթոդական վարչություն

 

 

-Ես պետպատվեր համակարգում սովորող ուսանող եմ, ուզում եմ մյուս տարի կամավոր մեկնել բանակ: Ի՞նչ պետք է անեմ: Վահագն

– Տարկետման իրավունքով ընդունված տղա-ուսանողները կամավոր ՀՀ ԶՈՒ
մեկնելու համար, համաձայն դիմումի, ազատվում են համալսարանից, այնուհետև ազատման հրամանի քաղվածքը ներկայացնում համապատասխան տարածքային զինկոմիսարիատ:

Ազատման վերաբերյալ դիմումները գրվում են քննաշրջանից առաջ կամ հետո:

Ուսումնամեթոդական վարչություն

_____________________________________________

-Ցանկանում եմ իմանալ, թե երբ են սկսվելու հեռակա ուսուցման դասերը: Վարդան

 

-Հեռակա ուսուցման` 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսվելու են ս.թ. նոյեմբերի
1-ից:

  ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

_____________________________________________________

-Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե ամսի քանիսից ու ժամը քանիսին են սկսվելու հեռակա ուսուցման` 2017-18 ուստարվա դասերը: Արա

 -Հեռակա ուսուցման` 2017-2018 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի
ուսումնական պարապմունքներն սկսվելու են ս.թ. նոյեմբերի 1-ից, իսկ ժամը՝ համաձայն համապատասխան մասնագիտության և կուրսի դասատախտակի:

Ուսումնամեթոդական վարչություն

-Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե 2022 թվականին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ ընդունվելու համար ի՞նչ քննություններ պիտի հանձնել: Անի

-Բարև Ձեզ, առկա ուսուցման` 2022թ. ընդունելության քննությունները դեռևս հաստատված չեն:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

-Բարև Ձեզ, ուզում եմ իմանալ, թե ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բակալավրի՝ 2021-22 ուստարվա 1-ին կիսամյակի ստուգարքները երբվանից են սկսվում: Վոլոդյա

-Բարև Ձեզ, բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման` 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ստուգարքներն իրականացվելու են 2022թ. հունվարի 17-22-ը, իսկ քննաշրջանը՝ 2022թ. հունվարի 31-ից փետրվարի 26-ը ժամանակահատվածում:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

Ես ցանկանում եմ կազմակերպել միջոցառում, որի համար անհրաժեշտ է ավարտական կուրսերի ուսանողների ներկայությունը: Ուզում եմ իմանալ ամփոփիչ մասնագիտական քննությունների ու ավարտական աշխատանքների պաշտպանությունների օրերը: Սլավիկ

 Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Սլավիկ,
Ամփոփիչ ատեստավորման քննություների ու ավարտական աշխատանքների պաշտպանությունների օրերը կարող եք իմանալ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Ֆակուլտետներ»-ի «Քննաշրջան» բաժիններից, իսկ 2012-2013 ուստարվա ամփոփիչ ատեստավորման քննություներն ավարտվում են մայիսի 29-ին:

___________________________________________________________________

– Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ինչպես կարող եմ բաժինս Իջևանից տեղափոխել Երևան: Օրինակ, եթե ընդունվել եմ «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ, կարո՞ղ եմ տեղափոխվել «Սերվիս» բաժին: Գոռ

– Բարև Ձեզ: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից կարող եք տեղափոխվել ցանկացած բուհ, ցանկացած մասնագիտությամբ՝ 1-ին կուրսն ավարտելուց հետո, եթե առարկայական
տարբերությունները չեն գերազանցում 20 կրեդիտը:

Ուսումնամեթոդական վարչություն

– Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է, թե երբ և որտեղ է իրականացվելու ԵՊՀ օլիմպիադան: Վահե

– Հարգելի՛ Վահե, հանրակրթական առարկաների գծով դպրոցական օլիմպիադայի I փուլը անցկացվելու է 2020թ. մարտի 14-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ ԻՄ-ում: I փուլի հաղթողները կմասնակցեն II փուլին, որը տեղի կունենա մարտի 28-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանում:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժին

Ես ԵՊՀ ԻՄ շրջանավարտ եմ: Ցանկանում եմ իմանալ, թե դիպլոմի հետ կարո՞ղ եմ ատեստատն էլ ստանալ: Մերուժան

Ուսումնամեթոդական վարչության պետ  Ա. Դավթյան

Հարգելի՛ Մերուժան,
Ուսումնամեթոդական վարչությունից դիպլոմի հետ կարող եք ստանալ նաև նախկին կրթության վերաբերյալ փաստաթուղթը (ատեստատ, դիպլոմ):

___________________________________________________________________

– Ես կարո՞ղ եմ տարկետում վերցնել՝ դեռ տարին չավարտած: Սուրեն

– Բարև Ձեզ հարգելի՛ Սուրեն, տարկետում տրվում է՝

          պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու,

          առողջական խնդիրների,

          հղիության և ծննդաբերության, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքում:

Իսկ դիմումի համաձայն՝ կարելի է ազատվել մասնաճյուղից՝ մինչև տվյալ
կիսամյակի քննաշրջանի սկիզբը՝ վճարելով ուսման վարձի այն մասը, որը
համապատասխանում է տվյալ օրվա դրությամբ մատուցված կրթական ծառայությունների չափին:

ԵՊՀ ԻՄի ուսումնամեթոդական վարչություն

– Բարև Ձեզ, Դուք «Ծրագրավորում» բաժին ունե՞ք, և ի՞նչ քննություն է հարկավոր ընդունելության համար: Հեղինե

– Բարև Ձեզ, հարգելի՛ Հեղինե, մասնաճյուղը միայն առկա ուսուցմամբ է

իրականացնում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրով ուսուցում:

ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման՝ 2022թ. ընդունելության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝  http://ijevan.ysu.am/22-04-2022/

ԵՊՀ ԻՄի ուսումնամեթոդական վարչություն

Ես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի այս տարվա շրջանավարտ եմ: Ցանկանում եմ իմանալ, թե երբ են տրվելու դիպլոմները: Լիլիթ

Ուսումնական բաժնի վարիչ Ն. Առուշանյան

Հարգելի’ Լիլիթ,
Դիպլոմների հանդիսավոր հանձնումը տեղի կունենա ս.թ. հունիսի 29-ին` ժամը 12:00-ին:

___________________________________________________________________

 

– Զեղչերի համակարգից կարո՞ղ է օգտվել Հեռակա ուսուցման բաժնի ուսանողը: Տաթևիկ

-Զեղչերի համակարգից օգտվում են ինչպես առկա, այնպես էլ  հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները:

Ուսումնամեթոդական վարչություն