Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ինտելեկտուալ խաղը` նոր ձևաչափով

Ս.թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող համալսարանական ինտելեկտուալ խաղի եզրափակիչը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրենը, փոխտնօրենը, ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, ուսանողներ:

Խաղը վարում էր «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մանյա Օրդինյանը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ մրցույթը ոչ թե թիմային էր, այլ անհատական:

Առաջին փուլին մասնակցում էին բոլոր ֆակուլտետներից 36 ուսանող: Եզրափակիչ փուլում հաղթեցին «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Վարդան Մազմանյանը (1-ին տեղ), «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Սահակյանը (2-րդ տեղ), «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Կամենդատյանը (3-րդ տեղ): Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և Ալբերտ Փարսադանյանի «Գիտելիքների շտեմարան» շարքի տարբեր հատորներով: