Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

 

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Օրգանական և նավթային մթերքների ստացման նպատակով ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները և ռազմավարական անհրաժեշտությունը ՀՀ-ում
 
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա
ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչություն
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
2016 հոկտեմբերի 11 – 13
Հայաստանի Հանրապետություն,
ԵՐԵՎԱՆ
 
Կազմկոմիտե
 
Պատվավոր նախագահ՝ Ոստանիկ Մարուխյան – ՀԱՊՀ /հիմնադրամ/, ռեկտոր
Նախագահ՝ Գագիկ Թորոսյան – ՀԱՊՀ /հիմնադրամ/
Նախագահի տեղակալ՝ Նվեր Թորոսյան– ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն
Ռուբեն Սաղաթելյան – “Նաիրիտ գործարան” ՓԲԸ, գլխավոր տնօրեն
Արտաշես Թադևոսյան–  ՀԱՊՀ /հիմնադրամ/
Վահան Դավթյան – ՀՀ Բնապահպանության նախարարություն, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Սերգեյ Մինասյան – Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի նախագահ
Արպատ Ավանեսյան –Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական  ենթակառույցների մշտական հանձնաժողովի նախագահ
Հասմիկ Քոչարյան–ՀԱՊՀ /հիմնադրամ/ 
Գայանե Միրզոյան – Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն, բաժնի պետ
Արուսյակ Պողոսյան – Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
 
Քարտուղարություն
Հասմիկ Քոչարյան–ՀԱՊՀ /հիմնադրամ/ 
Աշոտ Գալոյան
Մարինե Պետրոսյան
Նելլի Հովհաննիսյան
Նելլի Ավագյան
 
Գիտաժողովի լեզուներն են. հայերեն, ռուսերեն, անգլերեն
Բոլոր ներկայացված նյութերը կքննարկվեն կոմիտեի կողմից, որին իրավունք է վերապահվում ընտրել հոդվածները.
Սեղմագրերի ստացման վերջնաժամկետ՝ 2016-ի օգոստոսի  30, ՀԱՊՀ/հիմնադրամ /ՔՏ և ԲՃ ֆակուլտետ/, Երևան 009, Տերյան 105ա,  Հասմիկ Քոչարյանին, hasqocharyan@mail.ru
 
Սեղմագրերը ներկայացնել հայերենով, ռուսերենով և անգլերենով։ Սեղմագրում նշել հետևյալ հերթականությամբ՝ 
Վերնագիր
հեղինակների Ա.Ա.Հ.
հաստատությունը
հասցեն՝ երկիրը, քաղաքը, փողոցը, տան համարը
էլեկտրոնային հասցեն
Վերնագիրը՝ 150 տառից ոչ ավելի ներառած անցումները,
Տեքստը՝ 2000 տառերից ընդգրկած անցումները, առանց աղյուսակների և նկարների:
 
Հոդվածներին ներկայացվող պահանջները
 
 
Հոդվածները կարելի է ներկայացնել հայերենով, ռուսերենով և անգլերենով: Տեքստի տառատեսակը.
հայերենը՝ Sylfaen (տառաչափը 10), ռուսերենը և անգլերենը՝  Times New Roman (տառաչափը 11), տողերի հեռավորությունը՝ 1, էջի ֆորմատը` A4 (210×297 մմ), աշխատանքային դաշտը` 165×252 մմ, լուսանցքները. ձախից՝ 25մմ, վերևից՝  20մմ, աջից՝ 20 մմ, ներքևից՝ 25 մմ:
 
1-ին էջի վերինտողում գլխատառերով և ստվերապատված, հոդվածի տեքստի լեզվով նշվում են՝ միջազգային դասիչը, հանդեսի լրիվ անվանումը, հապավումը (փակագծերում), տարեթիվը, հատորը և համարը՝ (ամբողջ տողը՝հաստ (bold) 9 տառաչափով): Մեկ տող ներքև, ձախ անկյունում տրվում է ՀՏԴ -ն (УДК)՝ըստ ընդունված ստանդարտի, առնվազն վեցանիշ թվով, իսկ աջ անկյունում՝ հոդվածի բաժինը՝ գլխատառերով (ամբողջ տողը՝ bold, 11 տառաչափով):
 
Մեկ տող ներքև, տողի մեջտեղում տրվում են հեղինակի(ների) Ա.Հ. Ազգանունը(ները) (փոքրատառ, bold, 11 տառաչափով): Երկու տողներքև, տողի մեջտեղում տրվում է հոդվածի վերնագիրը (գլխատառերով, bold, 12 տառաչափով), իսկ 2 տող ներքև, հոդվածի տեքստի լեզվով՝ համառոտագիրը (аннотация), 5 հատ առանցքային բառերով (բոլորը՝մինչև 8 տող ծավալով, շեղատառերով (Italic), 10 տառաչափով): Համառոտագրից 2 տող ներքև: Պարբերությունները սկսվում են նոր տողից՝ 10 մմ ներսից:
 
Նկարները և աղյուսակները տեղադրվում են տեքստում այդ մասին նշում կատարելուց հետո, նույն կամ հաջորդ էջում և ունեն միջանցիկ համարակալում: Նկարի գրաֆիկական դաշտը հնարավորին չափ անհրաժեշտ է բեռնաթափել ավելորդ նշանակումներից և բացատրություններից, որոնք տեղափոխվում են նկարատակ արտահայտություն (Italic, 9 տառաչափով): Կոորդինատային առանցքների վրա պարտադիր է հԼ համակարգով ընդունված՝մեծությունների չափողականությունների ներկայացումը (բացի տեսական կորեր կամ հարաբերական մեծություններ պարունակող գրաֆիկական նյութերից):
 
Աղյուսակները պետք է ունենան վերնագրային բացատրություններ և համարակալում, որոնք տրվում են Italic, 9 տառաչափով, իսկ աղյուսակի գլխամասի սյունակները՝ մեծությունների չափողականություններով: Աղյուսակի թվային տվյալները չպետք է կրկնեն հոդվածի գրաֆիկական նյութերը: Աղյուսակի մի հատվածը հաջորդ էջ տեղափոխելու դեպքում պարտադիր է սյունակների համարակալումը, որը կրկնվում է տեղափոխված աղյուսակի հատվածի գլխամասում: Հաջորդ էջը կամ ներքև տեղափոխված աղյուսակի հատվածի վրա նշվում է՝ … Աղյ. … – ի շարունակությունը…(Italic, 9 տառաչափով): Բոլոր տեղերում (համառոտագիր, տեքստ, նկար, աղյուսակ) չափողականությունները տրվում են Italic, 10 տառաչափով:
 
Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները տրվում են Microsoft Equation, Italic, 11 տառաչափով: Բանաձևերը ներկայացվում են առանձին տողով և մեջտեղում, իսկ հիմնականները նաև համարակալվում են նույն էջի աջ անկյունում՝փակագծերի մեջ: Ցանկալի է բանաձևերում կոտորակային արտահայտությունները ձևավորել  a/b կամ ab-1 տիպի սիմվոլներով:
Հոդվածում օգտագործած գրական աղբյուրները, ըստ օգտագործման հերթականության, պետք է ունենան միջանցիկ համարակալում և տեքստում նշվեն՝ [1], [2],… տեսքով:
 
Հոդվածի վերջնամասից երկու տողներքև, մեջտեղում նշվում է՝ Գրականություն արտահայտությունը (փոքրատառ, bold, 11 տառաչափով) և ըստ ընդունված ստանդարտի, 10 տառաչափով տրվում է գրականության ցանկը, որում հեղինակի(ների) Ազգանունը Ա. Հ.-ն կամ առաջին բառը ձևավորվում է bold, 10 տառաչափով: Ցանկալի է գրականության ցանկում ընդգրկել 6-8 անվանումից ոչ ավելի արդի հրատարակումներ:
 
Մեկ տող ներքև տրվում են հոդվածի ներկայացման ամսաթիվը և տարեթիվը:
Տեքստի վերջում, երկու տող ներքև հոդվածի տեքստի հետչ համընկնող երկու այլ լեզուներով նույն ձևով կրկնվում է հոդվածի գլխամասը՝ հեղինակի(ների) Ա.Հ. Ազգանունը, հոդվածի վերնագիրը և համառոտագիրը: Մեկ տող ներքև տրվում են հոդվածի հեղինակի(ների) Ազգանուն(ներ), Անուն, Հայրանունը, գիտ. աստիճանը, գիտ. կոչումը, կազմակերպության համառոտ անվանումը (փակագծերում) և հեռախոսների համարները:
 
Հոդվածը պարտադիր գրախոսվում և ներկայացվում է բնագավառի հայտնի մասնագետի կողմից, որը ձևակերպվում է խմբագրության մշակած ձևաթերթի համաձայն: Հոդվածի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 8 էջը: Ժողովածուի ձևավորումը և հավաքումը հեշտացնելու նպատակով հեղինակներին առաջարկվում է լրիվ օգտագործել հոդվածի վերջին էջի դաշտը: Վերոհիշյալ պահանջները բավարարելուց հետո հոդվածը՝ A4 ֆորմատի վրա, տպված 2 օրինակովևգրված 3.5 ֆորմատի սկավառակով ներկայացվում է ժողովածուի պատասխանատու քարտուղարին:
 
Հոդվածի վերջնական խմբագրումը հեշտացնելու նպատակով առաջարկվում է ներկայացվող օրինակներից մեկի տեքստը տպագրել 12 տառաչափով և տողերի 1,5 հեռավորությամբ: Խմբագրական խորհուրդն իրավունք ունի պահպանել տերմինաբանական ընդունված նորմերը, կրճատել պարզունակ, կրկնվող և հանրահայտ նյութերը և վերջնական խմբագրել հոդվածները: Խորհրդի կողմից հրատարակման չերաշխավորելու դեպքում հոդվածի մեկ օրինակը մնում  էխմբագրությունում:
 
Աղբյուրը՝ http://heh.am