Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գրադարանից օգտվելու կարգը եվ աշխատանքային գրաֆիկը

ԵՊՀ ԻՄ գրադարանը հիմնադրվել է 1991 թ-ին: Գրադարանն ունի 9900 միավոր գրականություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Գրադարանային ֆոնդը շարունակաբար համալրվում է նվիրատվությունների, գնման, ինչպես նաև ԵՊՀ կողմից հրատարակվող դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների միջոցով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հնարավորություն ունի նաև գրքեր պատվիրել Երևանի պետական համալսարանի գրադարանից: Գրադարանի պաշարներից օգտվել թույլատրվում է ընթերցողական տոմսի առկայության դեպքում, իսկ ընթերցասրահից կարելի է օգտվել ուսանողական տոմսով: Գրադարանի մասն է կազմում հարմարավետ ժամանակակից ընթերցասրահը:

ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  • Գրադարանից օգտվելու իրավունք ունեն ԵՊՀ ԻՄ աշխատակիցներն ու ուսանողները:
  • Այլ անձինք գրադարանի ծառայություններից կարող են օգտվել գրադարանի ղեկավարության թույտվությամբ:
  • Ընթերցողը նյութը (գրականությունը) պատվիրում է աբոնեմենտային բաժնում:
  • Պատվիրված նյութը ընթերցողի կողմից 3 օրվա ընթացքում չպահանջվելու դեպքում վերադարձվում է գրապահոց:
  • Պատվիրված գիրքը տրվում է առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
  • Գրադարանից դուրս հանել չեն թույլատրվում հնատիպ, հազվագյուտ և մեկ օրինակ հրատարակությունները, ատենախոսությունները, տեղեկատվական հրատարակությունները, պարբերականները, հանդեսները: Անհրաժեշտության դեպքում կարող են պատվիրել դրանց պատճենները:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ

Օրերը

Ժամերը

Երկուշաբթի –  ուրբաթ

09:00 – 17:00

Շաբաթ

09:00 – 15:00

 

 

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Գրադարան Հեռախոս` (+374) 263 40051 Էլ. փոստ` library_ib@ysu.am