Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվ. թեկն. Մ.Հարությունյանի՝ 2016թ. գիտական ձեռքբերումների մասին

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահի՝ 2016թ. դեկտեմբերի 19-ի N71-Ա հրամանով հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2016» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը   (http://scs.am/am/875857e0ea32afa539873012):

«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2016» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել նաև ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանի՝ «Երևանի փողոցների ու դրանց հարակից կառույցների նախագծման,  կոմպոզիցիայի, դիզայնի ու արտաքին ձևավորման խնդիրներն ու բարելավման հնարավորությունները» գիտական թեման:

Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվ. թեկն. Մ.Հարությունյանի՝ 2016թ. գիտական ձեռքբերումների մասին

2016 թվականը Մ.Հարությունյանի համար հաջողակ էր մեկ այլ գիտական ձեռքբերման՝ մենագրության հրատարակման առումով:

ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշումներով և ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 2016թ. լույս տեսավ Մարտին Հարությունյանի «Բեմական նորագույն տեխնոլոգիաների հնարավոր կիրառումը Հայաստանի դիտադահլիճային շինությունների վերակառուցումներում» վերնագրով մենագրությունը (Երևան, «Անտարես» հրատարակչություն, 2016, 168 էջ + 24 էջ ներդիր, ISBN 978-9939-51-945-6):

Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվ. թեկն. Մ.Հարությունյանի՝ 2016թ. գիտական ձեռքբերումների մասին

Հեղինակն ընթերցողին է ներկայացնում Հայաստանում այն առաջին գիտական հետազոտությունը, որը քննարկում և ուսումնասիրում է հայկական և արտերկրյա մի շարք դիտադահլիճային շինություններ և առաջարկում է հնարավոր նորագույն մեթոդների կիրառմամբ արդիականացնել Հայաստանի դիտադահլիճային շինությունների դահլիճներն ու դրանց բեմական մասերը:

Հետազոտության կարևոր նպատակն է Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանից ժառանգած դիտադահլիճային շինությունների դահլիճների ու դրանց բեմական հատվածների ուսումնասիրությունն ու այդ շինությունների արդիականացման հնարավոր ուղիների ու տարբերակների առաջարկումը:

Հեղինակն ամենայն մանրամասնությամբ հետազոտել և քննարկել է դիզայնի մեթոդիկան ու հիմունքները` ՀՀ դիտադահլիճային կառույցները բեմական տեխնոլոգիաների հնարավոր և ճիշտ կիրառմամբ արդիականացնելու ակնկալիքով:

Գիրքը հասցեագրված է դիզայներներին, ճարտարապետներին, բեմարվեստի մասնագետներին և արվեստասեր հանրությանը:

ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի մենագրությունն առկա է նաև մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի գրադարանում: