Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նոյեմբերի 29-ի տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտության կրթական ծրագրերի պատասխանատուները, պրակտիկայի ղեկավարները, ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի անդամները:

Նոյեմբերի 29-ի տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-17 ուստարվա մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ պրակտիկաների ղեկավարներն առավել հետևողական լինեն, պրակտիկանտ-ուսանողների հետ իրականացնեն նախապատրաստական աշխատանքներ, որոնց ժամանակ հստակեցվեն տվյալ պրակտիկայի իրականացման նպատակը, խնդիրները, հիմնավորվի պրակտիկաների անցկացման վայրերի (ուսումնական հաստատություններ, հիմնարկ-ձեռնարկություններ և այլն) ընտրության նպատակահարմարությունը:

Նոյեմբերի 29-ի տնօրենության ընդլայնված նիստում

ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել պրակտիկայի ծրագրի ժամանակացույցը, տվյալ պրակտիկայի անցկացման համար նախատեսված վայրը: