2014թ. մարտի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:
Նիստում քննարկվեցին մասնաճյուղում ուսանողների հաճախումների վիճակի, առկա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքների, ամփոփիչ ատեստավորման քննությունների և ավարտական աշխատանքների պաշտպանության մասին մի շարք հարցեր:
2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակում ուսանողների հաճախումների վիճակը գնահատվեց բավարար, հանձնարարվեց ֆակուլտետների դեկաններին ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, բարձրացնել ուսանողների կարգապահությունը:
Առկա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքներն ամփոփելով` նշվեց, որ այս կիսամյակի 137 (89/48) ընթացիկ քննություններն ու ստուգումներն անց են կացվել ըստ ժամանակացույցի, նորմալ և կազմակերպված: Որոշվեց, որ մինչև ապրիլի 10-ը ընթացիկ քննությունների և ստուգումների վերաբերյալ առաջարկությունները ֆակուլտետները ներկայացնեն Ուսումնամեթոդական վարչություն:
Մյուս հարցի կապակցությամբ որոշվեց մինչև ապրիլի 20-ը մասնաճյուղում անցկացնել ավարտական աշխատանքների նախապաշտպանություն: