Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

2013թ. սեպտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` մասնաճյուղի տնօեն Ս.Առաքելյանի նախագահությամբ: Նիստում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին  2013-2014 ուստարվա նախապատրաստական աշխատանքների ամփոփմանը, առաջիկայում կայանալիք գիտական խորհրդի նիստին և այլն: Կատարված աշխատանքները տնօրենը գնահատեց բավարար:

Քննարկվեցին նաև մասնաճյուղում որոշ պաշտոնների փոփոխությունների հետ կապված հարցեր, մասնավորապես որոշվեց Գ.Գ.Անանյանին ազատել ԵՊՀ ԻՄ-ի վարչատնտեսական գծով փոխտնօրենի պաշտոնից և նշանակել ամբիոնների աշխատանքների համակարգման և միջազգային կապերի գծով տնօրենի խորհրդական, Ն.Ստեփանյանին ազատել գիտքարտուղարի պաշտոնից և նշանակել գրադարանի վարիչ, գիտքարտուղար նշանակել բ.գ.թ., ասիստենտ Մ.Սարուխանյանին, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի վարիչ նշանակել Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի վարիչ Վ.Չոբանյանին, , ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Մակարյանին ազատել տնօրենի ուսումնական աշխատանքների գծով խորհրդականի պաշտոնից և նշանակել մասնաճյուղի Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանին ազատել գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով տնօրենի խորհրդականի պաշտոնից և նշանակել Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար: