Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ֆրանսիայի դեսպանի այցը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2012 թ. հունիսի 7-ին ԵՊՀ ԻՄ այցելեց Հայաստանում Ֆրանսիայի արտաքին և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, որին ուղեկցում էր համագործակցության և մշակույթի բաժնի կցորդ Գիյոմ Բրեժոն:

Սկզբում նրանք դիտեցին  կիրառական արվեստի ֆակուլտետի կազմակերպած ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին շրջանավարտների աշխատանքները` գեղանկար, գրաֆիկա, գոբելեն, փայտի գեղամշակման և խեցեգործության նմուշներ:

«Ֆրանսիայի սիրտը բաբախում է Հայաստանի համար: Հայաստանը ոչ միայն Ֆրանսիայի ընկերն է, այլև քույրը»,-ընդգծեց պրն. Ռեյնոն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես` Տավուշի մարզում ընդլայնել այն դպրոցների թիվը, որտեղ ուսուցանվում

է ֆրանսերեն, բացել ֆրանս-հայկական ավագ դպրոց:

Նախատեսվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ ստեղծել ֆրանսերեն լեզվի ուսուցման կենտրոն:

Դեսպանը ցանկություն հայտնեց առաջիկայում ֆրանսերեն դասախոսություններ կարդալ Իջևանի մասնաճյուղում:

Հանդիպման ավարտին պրն. Անրի Ռեյնոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, մաղթեց հաջողություն` նոր հանդիպումների ակնկալիքով: