Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

2012 թ. մայիսի 13-20-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ բազկամարտի Եվրոպայի  22-րդ առաջնությունը, որին մասնակցում էին շուրջ 20 պետություններից ավելի քան հազար մարզիկ-մարզուհիներ:

Գդանսկում Հայաստանը ներկայացավ 13 մարզիկներով, որոնցից հինգը վերադարձան մեդալներով:

70 կգ քաշային կարգում հանդես եկավ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի II կուրսի ուսանող Դերենիկ Ստեփանյանը՝ աջ և ձախ ձեռքի մրցապայքարում նվաճելով ոսկե մեդալներ:

Մեր ուսանողի հաղթանակն անչափ ոգևորիչ է և պարտավորեցնող: Սեպտեմբերին Բրազիլիայում տեղի կունենա բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ, հուսով ենք, Դերենիկը փայլուն մասնակցություն կունենա: