Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողները՝ գրականությանը նվիրված միջբուհական գիտաժողովում

Ս.թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր գրականությանը նվիրված  միջբուհական ուսանողական գիտաժողով: Այն նախագահում էր բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան 8 ուսանող, որոնցից երկուսը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից: «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Սահակյանը կարդաց զեկուցում՝ «Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպում տոների ճանաչողական արժևորումը», իսկ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Սլավիկ Ալավերդյանը՝ «Ժյուլ Վեռնի ներդրումը գիտության զարգացման մեջ» թեմաներով:

Ամփոփիչ խոսքով հանդես եկան գիտաժողովը նախագահող Հ. Համբարձումյանը և ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Թամարա Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովի բոլոր մասնակիցներին և ներկաներին: