Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:
PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ին ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության միություններում, քաղաքական կուսակցություններում կամ ընտրական գործընթացը վերահսկող կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիննրում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
- ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին
- կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին
- ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ
- ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու:
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2014թ. աշնան ծրագրի մասնակիցներ ԱՄՆ-ում կլինեն սեպտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 8-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ թոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
|
|
|
|
|
|
|
Օրենսդիր ոլորտում աշխատող մասնագետները մինչեւ 2014 թվականի ապրիլի 3-ը կարող են ուղարկել օն-լայն հայտեր PFP ծրագրին մասնակցելու համար: Ծրագրի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը (սեղմեք այստեղ https://ais.
Աղբյուրը` armscoop.com