Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցն Իջեվան

2012թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կուսակցական այցով գտնվում էր Իջևան քաղաքում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ մարզի ակտիվը, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շուրջ 40 ուսանողներ: Վարչապետը համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կատարած աշխատանքը և հանգամանորեն կանգ առավ առաջիկայում կատարվելիք ծրագրերի վրա: Նա մասնավորապես կանգ առավ սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտներում իրականացվող բարեփոխումների վրա:

Եիտասարդությունը հատկապես մեծ ոգևորությամբ ընդունեց ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կրթությունը շարունակելու կառավարության կողմից ընձեռնած արտոնությունները: Այնուհետև հանդիպման

մասնակիցներին հնարավորություն տրվեց հարցերով դիմել ՀՀ վարչապետին: Հանդիպման վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ուսանողական խորհրդի նախագահ Նաիրի Ճաղարյանը ներկայացրեց ուսանողների խնդրանքը վարչապետին, որ նա լինի մասնաճյուղի նորաստեղծ օնլայն լսարանի առաջին դասախոսը, որին վարչապետը մեծ պատրաստակամությամբ տվեց իր համաձայնությունը և առաջարկեց այդ ուղղությամբ ձեռք բերել նախնական պայմանավորվածություն: