Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածների տպագրության մրցանակաբաշխություն

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածների տպագրության ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ»

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտարարում է մրցանակաբաշխություն ցեղասպանագիտության ոլորտում ՀՀ գիտնականների համար՝ գրախոսվող՝ ազդեցության գործակից (Impact Factor, IF) ունեցող կամ, նվազագույնը,միջազգայնորեն հաշվառվող (ինդեքսավորվող) միջազգային գիտական պարբերականներում Հայոց ցեղասպանությունը լուսաբանող գիտական հոդվածների տպագրության համար:
Խրախուսման ենթակա են նաև այն գիտական աշխատանքները, որոնք հաշվառվում են (ինդեքսավորվում են) Social Sciences Citation Index, Arts and Humanities Citation Index, Thomson Reuters, Springer, Scopus, JSTOR, International Bibliography of the Social Sciences, Philosophy Documentataion Centere Collection, ERIH (European Reference Index for the Humanities), WestLaw, Linguistic Bibliography, Index Islamicus, ProQuest Research Library և այլ նմանատիպ միջազգային շտեմարանների ցանկերում։
Ազդեցության գործակից (Impact factor) ունեցող պարբերականների ազդեցության գործակիցը պետք է հաշվառված լինի Scopus և Web of Knowledge – Thomson Reuters շտեմարանների կողմից:

Հայտերն ընդունվում են մինչև 2015 թվականի մարտի 31-ը ներառյալ:
Հայտերը կարող են ներկայացվել հոդվածի տպագրությունից անմիջապես հետո՝ մինչև նշված վերջնաժամկետն անընդմեջ: Նյութերը պետք է հրապարակված լինեն սույն հայտարարության օրվանից հետո։
Մրցանակների արժեքների վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն։Մրցույթին մասնակցելուհամար անհրաժեշտ է միանալ ԵԳԱԾ էջին (https://www.facebook.com/groups/321785487875421) և մինչև 2015թ. մարտի 31-ը ներառյալ մրցույթի հայտարարության տակ որպես մեկնաբանություն տեղադրել մրցույթին ներկայացվող հոդվածի և հեղինակի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները։ Նշված կետերից որևէ մեկի բացակայության դեպքում ներկայացված հայտը չի դիտարկվի։ Հետևաբար, խնդրում ենք տրամադրել պահանջվող ամբողջ տեղեկությունը՝ նշված հաջորդականությամբ.

Անուն, հայրանուն, ազգանուն (հայերեն)*
Name,father’s name, family name (English)*
Աշխատանքի վայր*
Էլ. փոստ*
Հեռախոս*
Ներկայացվող հոդվածների ամբողջական տվյալները և համացանցային հղումները.*
1.
2.
3.

Աղբյուրը` armacad.blogspot.com