Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դասամիջոցներին կհնչի դասական երաժշտություն

ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերությունը հերթական մտահղացումն է կյանքի կոչում:

Այսուհետև ԵՊՀ ԻՄ գլխավոր մասնաշենքի բակում դասամիջոցներին կհնչեն հաճելի մեղեդիներ և երգեր:

Երգացանկում, որն անընդհատ ընդլայնվում է, տեղ են գտել դասական երաժշտության գոհարներ (Բեթհովենի, Մոցարտի, Վիվալդիի, Շոպենի և այլ մեծ կոմպոզիտորների ստեղծագործություններից), գործիքային երաժշտություն (Կեննի Ջիի, Ֆաուստո Պապետտի սաքսաֆոնային, Ռիչարդ Կլայդերմանի դաշնամուրային կատարումներից, Շառլ Ազնավուրի, Ժո Դասենի, Յաննիի, «Վահագ Ռաշ» ռոք բենդի երգերից: Կհնչեն նաև հայ բանաստեղծների ստեղծագործություններից:

Երգերն ու բանաստեղծություններն ընտրում և ուսանողներին են մատուցում ՈՒԳԸ անդամներ Սլավիկ Ալավերդյանը, Սասուն Սահակյանը, Հայրապետ Առուստամովը և Էդուարդ Ղալթախչյանը: