Գյուլամիրյան Ջուլիետա Հարությունի

46976929_1930620837234640_4238981722986774528_n

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Մանկավարժության և հոգեբանության ամբիոն

Կրթություն

1965-1969թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄ ինստիտուտի մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների ֆակուլտետ (Լենինյան թոշակառու)

Աշխատանքային գործունեություն

2016թ. օգոստոսից՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մայրենիի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

2009թ. առ այսօր՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մայրենիի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր

2000-2009թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ

1994-2000թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

1992-1994թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ

1988-1992թթ.՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, գիտության գծով փոխտնօրեն

1978-1988թթ.՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, գիտական քարտուղար

1974-1978թթ.՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, գիտաշխատող

1977-1978թթ.՝ Երևանի Ա.Խանջյանի միջնակարգ դպրոց, ուսուցիչ

1975-1976թթ.՝ Փարաքարի միջնակարգ դպրոց, ուսուցիչ

Գիտական աստիճան

1983թ. մանկ. գիտ. թեկնածու, ատենախոսության թեմա՝ «Դասի կազմակերպման առանձնահատկությունները նախապատրաստական դասարանում»

1999թ. մանկավարժական գիտությունների դոկտոր, դոկտորական ատենախոսության թեմա՝ «Մայրենիի զարգացնող ուսուցման հիմնահարցը ծրագիր, դասագիրք և դասագործընթաց համակարգում» (տարրական դասարաններ)

Աշխատանքային այլ ոլորտներ

Ջ. Գյուլամիրյանի ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել և մանկ. գիտ. թեկնածուի գիտական աստիճան ստացել ՀՀ՝ հինգ, ԼՂՀ՝ երկու և ՌԴ` մեկ մասնագետ:

1988թ.-ին Մոսկվայում` Հայաստանի դեսպանատանը կից Հայաստանի լուսավորության նախարարության հանձնարարությամբ բացել է հայկական կիրակնօրյա «Վերածնունդ» դպրոցը, որի աշխատանքները հասարակական կարգով ղեկավարել է մինչև 1992 թ.: Առ այսօր դպրոցի մեթոդական խորհրդատուն է:

Աշխատանքային գործունեություն արտասահմանում

2001թ., 2005թ. Իրանի Իսլամական Հանրապետություն, Թեհրան և Ջուղա քաղաքներ. դասավանդել է տեղի «Հայագիտական» քառամյա ուսումնական հաստատությունում, իրականացրել է ուսուցիչների վերապատրաստումներ, հրատարակել է դասագրքեր (թվով` 3), մեթոդական ուղեցույցներ երկրի հայկական դպրոցների առաջինից երրորդ դասարանների համար:

2002թ., 2004թ., 2006թ., 2009թ. Սիրիայի Արաբական Հանրապետություն, Հալեպ. դասավանդել է տեղի «Հայագիտական» քառամյա ուսումնական հաստատությունում, իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում, հրատարակել է դասագրքեր (թվով` 6) և մեթոդական ուղեցույցներ երկրի հայկական մանկապարտեզների համար:

2009թ., 2010թ. Միացյալ Արաբական Էմիրություններ, Շարժա. վարել է հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների, մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման դասընթացներ:

2010թ. Քուվեյթ. վարել է Ազգային Վարժարանի ուսուցիչների և մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման դասընթացներ:

2010, 2011, 2012թթ. (3-ական ամսով)` Բեյրութ. ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ է վարել տեղի հայկական կրթօջախներում, ուսուցիչների հետ միասին ստեղծել է և փորձարկել մանկապարտեզի`«Հայեցի կրթության ազգային ծրագիր» և «1-6 դասարանների հայերենի ծրագիր և մեթոդական ցուցումներ»:

2013թ. Ավստրալիա (Սիդնեյ). վարել է հայկական վարժարանի, հիմնական և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների վերապատրաստման դասընթացներ:

Պարգևատրումներ

  • «Խ. Աբովյանի անվան մեդալով», ԽՍՀՄ բազմաթիվ կրծքանշաններով
  • Պետական կառավարական պատվոգրեր
  • «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» (Բեյրութ),
  • ՀՀ ԿԳՆ «Ոսկե» մեդալներ
  • Գրիգոր Նարեկացի հուշամեդալով (Բեյրութ),
  • Ազգային ժողովի նախագահի պատվոգրով