Մակարյան Անուշավան Հայկարամի

Makaryan

ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈւՂԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Կրթությունը

1983 – 1986 ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ – ասպիրանտ

1978 – 1983 Երևանի Պետական Համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ 

  • Ավարտել եմ գերազանցության դիպլոմով

1967 – 1977 Երևանի Գ.Նարեկացու անվան թիվ 137 դպրոց

  • Ավարտել եմ Ոսկե մեդալով

Մասնագիտությունը

Ֆիզիկա

Որակավորումը

Ֆիզիկոս, ուսուցիչ

Աշխատանքային փորձ

2019մինչ այժմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Գործունեությունը`

  • ղեկավարում եմ կրթական, գիտական, ֆինանսա-տնտեսական և այլ ոլորտներում մասնաճյուղի գործունեությունը,
  • կազմակերպում եմ մասնաճյուղի ստորաբաժանումների միջև, ինչպես նաև ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումների և մարզային կառույցների հետ մասնաճյուղի արդյունավետ համագործակցությունը,
  • իրականացնում եմ ուսանողական համակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի կառավարումը

2016մինչ այժմ ՌԴ «Росаккредагенство» հավատարմագրման պետական գործակալության կրթության սերտեֆիկացված միջազգային փորձագետ

Գործունեությունը`

  • իրականացրել եմ ՌԴ ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման նպատակով փորձաքննություն

20132019 «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ «Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության» բաժնի ղեկավար

Գործունեությունը`

  • ղեկավարել եմ ՀՀ-ում մասնագիտական ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը առնչվող քաղաքականությունների, ընթացակարգերի և ձևաչափերի մշակման աշխատանքները,
  • կազմակերպել եմ ՀՀ բուհական համակարգի ինստիտուցիոնալ հավատարմագրման 1-ին շրջափուլը և պլանավորել 2-րդ շրջափուլի գործընթացները,
  • ղեկավարել եմ հավատարագրում անցած բուհերի բարելավման գործողությունների իրականացման և չհավատարմագրված բուհերի որակի ապահովման համակարգերի մշտադիտարկման աշխատանքները,
  • իրականացրել եմ որակի ապահովման փորձագետների և մասնագետների վերապատրաստումներ,
  • մասնակցել եմ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին

2011 – մինչ այժմ ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման սերտեֆիկացված փորձագետ

Գործունեությունը`

  • իրականացնում եմ ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների և կրթական ծրագրերի փորձաքննություն
  • իրականացրել եմ ոլորտի փորձագետների պատրաստում և վերապատրաստումներ

2011 – 2013 «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ – «Որակի ներքին ապահովման քաղաքականություն և ընթացակարգեր» ծրագիր, ղեկավար 

Գործունեությունը`

  • մշտադիտարկել և գնահատել եմ ՈԱԱԿ-ի գործունեության պլանավորումը ու իրականացումը, փաստաթղթերի շրջանառությունը և ռեսուրսների օգտագործումը

2009 – 2019 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ – տնօրենի խորհրդական ուսումնական  աշխատանքների և որակի ապահովման գծով 

Գործունեությունը`

  • համակարգել եմ մասնաճյուղի կառավարման և ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին փաստաթղթերի մշակումն ու հաստատումը,
  • ղեկավարել եմ կրթության որակի ապահովման և վերահսկման գործնթացը,
  • համակարգել եմ դեկանատների և ամբիոնների աշխատանքները

2006 – մինչ այժմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ – օպտիկայի ամբիոն, դոցենտ

Գործունեությունը`

  • դասավանդում եմ «Ծրագրավորում և համակարգչային մոդելավորում» և «Կիրառական խնդիրների լուծում համակարգիչներով» դասընթացները
  • համակարգել եմ օպտիկայի ամբիոնի ուսումնական գործընթացը
  • դասավանդել եմ «Մաթեմատիկական մոդելավորում», «Ծրագրավորում» և «Լույսի  փոխազդեցությունը տարրական գրգռումների հետ» դասընթացները
  • մասնակցել եմ «Քվանտային և ոչ գծային ֆիզիկական կորելացված համակարգերում հակադարձ կապի տեսական ուսումնասիրություններ» բյուջետային ֆինանսավորմամբ գիտական թեմայով հետազոտություններին
  • մասնակցել եմ NATO-MATRIX միջազգային դրամաշնորհային հետազոտական ծրագրի կատարմանը 

2000 – 2006 ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ – օպտիկայի ամբիոն, ասիստենտ

Գործունեությունը`

  • դասավանդել եմ Օպտիկա, Մաթեմատիկական մոդելավորում, Ծրագրավորում և Կիրառական խնդիրների լուծում համակարգիչներով դասընթացները
  • մասնակցել եմ «Բազմազիճակ էլեկտրոնախոռոչային պլազմայում «քաոս-կարգավորվածություն» անցման ուսումնասիրությունը» բյուջետային ֆինանսավորմամբ թեմայով հետազոտություններին
  • մասնակցել եմ INTAS-CERN 99-00118 գրանտային հետազոտական աշխատանքների կատարմանը ATLAS գիտափորձի համար
  • համատեղությամբ դասավանդել եմ «ֆիզիկա» Գ.Նարեկացու անվ. թիվ 137 միջնակարգ դպրոցում

1996 – 2000 ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ – օպտիկայի ամբիոն, ավագ գիտաշխատող

Գործունեությունը`

  • մասնակցել եմ «Անհամասեռ կիսահաղորդիչներում անկայունության երևույթների ուսումնաիրությունը» թեմայով  հետազոտություններին
  • պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն այդ թեմայով
  • համատեղությամբ դասավանդել եմ «ֆիզիկա» Գ.Նարեկացու անվ. թիվ 137 միջնակարգ դպրոցում

1991 – 1996 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (Իջևանի տարածաշրջանային քոլեջ) – ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

Գործունեությունը`

  • մասնակցել եմ  Իջևանի տարածաշրջանային քոլեջի հիմնադրման աշխատանքներին,
  • եղել եմ քոլեջի առաջին պրոռեկտորը, կազմակերպել և կառավարել եմ    ուսուցման ողջ գործընթացը
  • մասնակցել եմ քոլեջի` ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի վերակառուցմանը
  • եղել եմ մասնաճյուղի առաջին պրոռեկտորը, կազմակերպել և կառավարել եմ   ուսուցման գործընթացը

1988 -1991 ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ – օպտիկայի ամբիոն, գիտաշխատող

Գործունեությունը`

  • աշխատել եմ ամբիոնում իրականաացվող «Բազմարժեք օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի մշակում» հետազոտական թեմայի   շրջանակներում

1986 – 1988 ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և  էլեկտրոնիկայի ինստիտուտ – կրտսեր գիտաշխատող

Գործունեությունը`

  • աշխատել եմ էլեկտրոնիկայի բաժնում իրականացվող «Կիսահաղորդչային միկրո- և օպտոէլեկտրոնային սարքերի և սարքավորումների մշակում» հետազոտական թեմայի շրջանակներում

Աշխատանքային գործունեությունը ԵՊՀ ԻՄում

1991-1996 թթ.

01.07.2009թ.

Գիտական աստիճան

2001թ.  Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ա.01.04  «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ

Կոչումը

2006թ.  դոցենտ

Ատենախոսության թեման

“Անկայունության երևույթի ուսումնասիրությունը բազմավիճակ անհամասեռ կիսահաղորդիչներում”

Գիտամանկավարժական հրատարակություններ

Շուրջ 30 գիտամանկավարժական հոդվածներ և հեղինակային իրավունքներ, միջազգային և հանրապետական գիտամեթոդական կոնֆերանսների և գիտաժաղովների մոտ 20 զեկուցումների թեզիսներ և 1 խնդրագիրք             

Վերապատրաստումներ

2010  ԱՄՆ – Հարվարդի, Մասսաչուսեթսի, Բենտլիի, Բոստոնի, Միդլսեքսի համալսարաններ – «Աշխատուժի զարգացմանն ուղղված համագործակցություն համալսարանների միջև և համալսարնների հետ» ծրագիր

2012  Հոլանդիա – Բելգիա – Որակի ապահովման NVAO Նիդերլանդական գործակալություն, Ուտրեխտի համալսարան, Լյովենի համալսարան, Բրյուսելի համալսարան – Որակի ապահովման ներհամալսարանական և արտաքին ապահովման համակարգերի, քաղաքականությունների, ընթացակարգերի և ձևաչափերի մշակում

2013 Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Կոբլենցի Լանդաուի անվ․ համալսարան (Կոբլենց) – Ակադեմիական ծրագրերի և որակավորման շրջանակների միջև համապատասխանության ուսումնասիրություն և հաստատում

2013 ԱՄՆ NEASC հավատարմագրման գործակալություն (Բոստոն, Մասաչուսեթս,) Թաուսոնի համալսարան (Բալթիմոր, Մերիլանդ) – Արվեստի մասնագիտությունների որակի ապահովման և հավատարմագրման գործընթացների կազմակերպում

2014 Անգլիա –Որակի ապահովման QAA գործակալություն (Գլոստեր) – Ֆրանսիա – Ժան Մոլին Լիոն-3 համալսարան: Տրանսազգային կրթության որակի ճանաչում և խթանում

2014 Գերմանիայի Դաշնային Հանրապետություն – Հայդելբերգի համալսարան (Հայդելբերգ) – Բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում

2013-16 Գերմանիայի Դաշնային Հանրապետություն – Սաարբրուկենի և Չեմնիցի համալսարաններ, Ֆրանսիա –Կլոդ Բեռնար Լիոն-1 համալսարան, Ֆինլանդիա– Տամպերեի տեխնոլոգիական համալսարան

Համալսարաններում մաթեմատիկայի առարկայական ծրագրերի արդիականացումը STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա)

2016  Ռուսատանի դաշնություն – Գրոզնիի պետական համալսարան, ՌԴ հավատարմագրման փորձագետների դասընթացներ

2017 Ուկրաինա – Կիևի և Չերնովցիի պետական համալսարաններ –Համալսարանների միջազգայնացման փորձի ուսումնասիրություն

Պարգևներ

2019 ԵՊՀ ոսկե մեդալ

2017 ԵՊՀ արծաթե մեդալ

Համակարգչային իմացություն

Windows, MS Office, Internet, LabVIEW, Pascal, C++

Լեզուների իմացություն

Կատարյալ հայերեն, ռուսերեն և թույլ անգլերեն

Զբաղմունքներ

Գրքեր, համակարգիչ, երաժշտություն, սպորտ                                                        

Գիտական հետազոտությունների շրջանակը

Կիսահաղորդիչների և կիսահաղորդչային սարքերի ֆիզիկա և մոդելավորում

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ տղա