Պոնոմարենկո Իրինա Ռոմանի
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ
Կրթություն
2002-2007 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի հայցորդ
1998 – 2002 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ, Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ
1988-1998 թթ. Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցի շրջանավարտ
1990-1992 թթ. Երևանի թիվ 11 մշակույթի տան, հյուսքի խմբակի շրջանավարտ
Մասնագիտական գործունեություն
2020թ. դեկտեմբերից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Teach For Armenia /Դասավանդիր Հայաստան/ ծրագիր` որպես վերապատրաստող մենթոր
2019թ. հունիսից Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոց`որպես հոգեբան
2019թ. ապրիլից ԵՊՀ ԻՄ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոն` որպես ասիստենտ
2017-2019 թթ. ապրիլ ԵՊՀ ԻՄ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոն` որպես դասախոս
2014թ. հունիսին << Ավագ նախադպրոցականի հուզական դժվարությունները և դրանց հաղթահարման մանկավարժական ուղիները>> թեմայով ատենախոսության նախապաշտպանություն
2014թ. հունիս-հուլիս Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոց` որպես ճամբարի պատասխանատու
2013թ. առայսօր Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և հոգեբանություն /նախադպրոցական/, Մանկավարժություն և մեթոդիկա /նախադպրոցական կրթություն/ մասնագիտությամբ կուրսերի կամավորական գործունեության մենթոր
2009թ. առայսօր ՀՊՄՀ, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս
2002-2009 թթ. Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան, հոգեբան, հոգեբան-հետազոտող, հոգեբանության ուսուցչուհի
2001-2003 թթ. ՀՕՖ-ի երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոն, հոգեբան-արտթերապիստ / հասարակական հիմունքներ/
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
- Երեխայի տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորման տեսություն և մեթոդիկա
- Նախադպրոցական մանկավարժական պրակտիկում
- Մասնագիտական կրթության տեխնոլոգիաներ
- Մանկավարժական հոգեբանություն
- Գործնական մանկավարժություն, այլ
Գիտական հետաքրքրությունների շրջանակը` Նախադպրոցական և տարրական մանկավարժություն, մանկան հոգեբանություն, տարրական մաթեմատիկա, թատերական գործունեություն
Վերապատրաստումներ՝ հայաստանյան և միջազգային կրթական ծրագրեր (2003թ. առ այսօր երկու տասնյակից ավելի սեմինարներ, թրեյնինգներ, դասընթացներ)
2016թ. Հույսի կամուրջ ՀԿ և ԿԱԻ՝ որպես <<Ներառական և երեխայակենտրոն նախադպրոցական կրթություն>> թեմայով վերապատրաստող
Անցկացրած վերապատրաստումներ
- 2016 թվականի սեպտեմբերի 17-ից 23-ը «Երևանի հ 42 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակազմի հետ «Ներառական և երեխայակենտրոն նախադպրոցական կրթություն» թեմայով վերապատրաստում
- 2019 թվականի սեպտեմբերի 7-ին Երևանի <<LoLo>> նախակրթարանի անձնակազմի հետ <<Ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը մանկապարտեզի մանկավարժական գործընթացում>> թեմայով տեսագործնական դասընթաց,
- այլ:
Անդամակցություն
2000թ. <<ԷԳՈ>> երիտասարդ հոգեբանների ՀԿ անդամ
Հետազոտական աշխատանք
2018թ.-ի մարտի 16-ից հուլիսի 30-ը <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ–ի Նախադպրոցական և տարրական մասնագիտությունների կրթական ծրագրերի հետազոտական բաղադրիչների վերանայում /Սկզբնական կրթության ֆակուլտետի <<Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա>> ու <<Տարրական մանկավարժություն և մեթոդիկա>> մասնագիտություններով բակալավրական ծրագրերի մասով/
Լեզուներ
հայերեն, ռուսերեն, անգլերեն/բավարար/
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի մեկ որդի