Սիմոնյան Գևորգ Սարգսի

Սիմոնյան Գևորգ Սարգսի

Դոցենտ | Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոն

Կրթություն 
1976 – 1981 թթ. ԵՊՀ, Քիմիական ֆակուլտետ. դիպլոմ Y- N011896

Գիտական աստիճան
Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
«Բենզոիլի պերօքսիդ-ամինասպիրտ օքսիդա-վերականգնիչ համակարգով հարուցված լուծույթում ակրիլ նիտրիլի պոլիմերման կինետիկան»
1988 թ-ին 02.00.15 Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

Աշխատանքային փորձ
1981 – 1985 թթ. ԵՊՀ ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոն, ավագ լաբորանտ
1985 – 1992 թթ. ԵՊՀ, կրտսեր գիտ. աշխատող
1992 – 1993 թթ. ԵՊՀ, գիտ. աշխատող
1997 թ-ին 7 ամիս գիտական գործուղում ֆրանսիայի Մոնպելիե-2 համալսարանի ֆիզիկական-օրգանական քիմիայի ամբիոն
1993 – 2007 թթ. ավագ գիտ. աշխատող
2007 թ-ից մինչ այժմ ԵՊՀ Էկոլոգիական քիմիայի ամբիոն, դոցենտ 
2007 – 2015 թթ. ԵՊՀ Էկոլոգիական քիմիայի ամբիոն, դոցենտ
2015 թ-ից մինչ այժմ ԵՊՀ Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոն, դոցենտ

Կարդացվող դասընթացներ
Էկոլոգիական մոնիթորինգ և նորմավորում
էկոլոգիայի և բնապահպանության հիմունքներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ջրային միջավայրի էկոլոգիական քիմիա
Հեղուկաֆազ ռեակցիաների կինետիկա
Միքաելի կոնդենսացում
Պոլիմերացում
Բիոֆիզիկա
Մաթեմատիկական մոդելավորում
Նավթաքիմիա

Մասնակցությունը դրամաշնորհների (ներկա և անցյալ)
CRDF-ի AC1-961 և ACH-012-98

Մասնագիտական անդամակցություն
Գիտության և բարձրագույն կրթության միջազգային ակադեմիայի հայաստանի ֆեդերացիայի անդամ ԳԲԿՄԱ (2013)
Բնագիտության ռուսական ակադեմիայի պրոֆեսոր (2013)
Ինտֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2014)
«Արևելք-Արևմուտք» գիտական հրատարակչության (Ավստրիա, Վիեննա) «Տեխնիկական և բնագիտական գիտությունների Եվրոպական ամսագրի» և «Անալիտիկ և կիրառական քիմիայի Եվրոպական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
Բնագիտության ռուսական ակադեմիայի «Մեկնարկ գիտությունում» աշակերտական գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
«Էկոլոգիայի պրինցիպները» հանդեսի գրախոս

Պարգևներ
ՀԼԿԵՄ պատվոգիր
ԵՊՀ-ի պաստվոգիր
«Եվրոպական որակ» ոսկե մեդալ
«Դմիտրի Մենդելեև» ոսկե մեդալ
«Բարձրագույն կրթության ոլորտում նորարարական աշխատանքի համար» ոսկե մեդալ

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն