Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

2017-2018 ուստարվա սկզբին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդն ըստ ֆակուլտետների հանդիպումներ ունեցավ առաջին կուրսեցիների հետ:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Հանդիպումների նպատակն էր նորաթուխ համալսարանականներին ներկայացնել բուհի ուսանողական առօրյան, կառույցները, Ուսանողական խորհրդի նպատակները, խնդիրները, գործառույթները:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

ՈՒԽ-ի նախագահության անդամները և ակտիվիստ ուսանողները հանդիպումների ընթացքում առաջին կուրսեցիներին հանգամանորեն ներկայացրին կառույցի առջև դրված նպատակները, որոնք են՝

  • Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
  • Իրազեկել  ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին,
  • Բարձրաձայնել ուսանողների խնդիրները, մշակել դրանց լուծման ուղիներ,
  • Ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը,
  • Մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • միավորել համալսարանի ուսանողական կազմակերպությունների, ակումբների և միությունների ջանքերը՝ ստեղծելով ուսանողական ջերմ միջավայր,
  • Աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը,
  • Կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
  • Նպաստել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, ստեղծագործական և ֆիզիկական զարգացմանը,
  • Մասնակցել համալսարանի տարածքում ներքին կարգապահության պահպանմանը:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Մատնանշվեցին այն հնարավորությունները, որ տալիս է կառույցն ուսանողին.

  • Նոր ընկերներ,
  • Ինքնադրսևորվելու հնարավորություն,
  • Թիմային աշխատանքներում ընդգրկվելու հմտություն,
  • Բազմակողմանի զարգացում,
  • Ինքնավստահություն,
  • Ապագայի հեռանկարներ,
  • իրազեկված լինելու հնարավորություն,
  • Պաշտոնական և ընկերական բարեկիրթ հարաբերություններ կառուցելու հմտություններ,
  • Առաջնորդ դառնալու փորձ:

 

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Հանդիպումների վերջում ուսանողներն ինքնուրույն ձևավորեցին և ներկայացրին իրենց երազած ուսանողի կերպարը, որն օժտված էր հետևյալ հատկանիշներով.

  • Օրինակելի (առաջադիմությամբ, կարգապահությամբ…),
  • Իրենց խնդիրներով հետաքրքրված,
  • Զարգացած,
  • Ուսանողական նախաձեռնություններում ակտիվ,
  • Նպատակասլաց,
  • Նորարար,
  • Միմյանց աջակցող, ինչպես մեկ ընտանիքի անդամները:

Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին

Հանդիպումներն անցան հաճելի և անմիջական  մթնոլորտում, վստահություն ներշնչեցին, որ տարին կլինի ուսանողական: