Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2013-2014 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար:

Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով (բացառությամբ՝ բժշկություն եւ արվեստ) բուհական եւ հետբուհական կրթություն ստանալու համար սահմանված է 6 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա:

Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ կա՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա:

Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության համար սահմանված է 6 կրթաթոշակ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա եւ 2 հետբուհական: Ռումինիայի բուհերում սովորելու համար մագիստրատուրայի 2 տեղ էլ կտրամադրվի «Աստվածաբանություն» մասնագիտությանը:

Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ կա՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 1 հետբուհական ):

Նշված բուհերում սովորելու համար առաջնահերթությունը կտրվի կրթության եւ գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:

Աղբյուր՝ www.ysu.am