Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունը

2013 թ. փետրվարի 25-28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցեցին «Տնտեսագիտության տեսություն» (III կուրս), «Պատմություն» (I և III կուրսեր), «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» (III կուրս)  և «Բնապահպանություն և բնօգտագործում» (I կուրս) մասնագիտությունների թիմերը:

Եզրափակիչում հանդիպեցին «Տնտեսագիտության տեսություն» (III կուրս) և «Պատմություն» (III կուրս)  մասնագիտությունների ուսանողները:

3:2 հաշվով հաղթեց «Պատմություն» մասնագիտության III կուրսի թիմը, որի կազմում ընդգրկված էին Հայկազ Ստեփանյանը, Նարեկ Ասիլյանը, Օգսաննա Գորգինյանը, Կարեն Բալդրյանը, Մհեր Բեգինյանը և Հրաչ Ներսիսյանը:

Հաղթող թիմը պարգևատրվեց փոխանցիկ գավաթով և պատվոգրով: