Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ գրենական պիտույքների գնման մրցույթը

2013թ. փետրվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին գրենական պիտույքների գնման մրցույթի արդյունքները:

Ըստ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ Իջևանի մասնաճյուղի 2013թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «գրենական պիտույքներ» ապրանքատեսակը «ԵՊՀ ԻՄ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ  նպատակով ԵՊՀ ԻՄ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Գրենական պիտույքներ»-ի 228 մատակարարների:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել  3 ընկերություններ, որոնցից գնման ենթակա ապրանքների չափաբաժիններով  հաղթող ճանաչվեցին «Սմարթլայն» ՍՊԸ-ն և Ա/Ձ Հայկանուշ Մելքումյանը: