2013թ. սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տուրիստական էքսպո, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Տուրիստական էքսպոն նպատակ ուներ վերհանել ներգնա զբոսաշրջային ներուժը Հայաստանում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ:
25 տաղավարներում ներկայացված էին հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը, ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից էքսպոյին մասնակցեցին կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Դոնարա Չիբուխչյանը և նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Անգին Մամյանը, Սիրանուշ Գոգինյանը, որոնք ներկայացրին իրենց և ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից (գոբելեն, բատիկա, կերամիկական աշխատանք, փայտի գեղարվեստական մշակում և այլն):
Մասնակիցները տեղում անցկացրին նաև գոբելենագործության վարպետաց դասեր, որոնց մեծ հետաքրքրությամբ հետևեցին փառատոնի այցելուները: