Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Այց` Սայաթ-Նովայի գերեզմանին

2012թ. նոյեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ տնօրեն Ս.Առաքելյանի գլխավորությամբ մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ այցելեցին Սայաթ-Նովայի գերեզմանին, եղան նաև Մցխեթի նշանավոր եկեղեցական համալիրում:

Այցելությունն իրականացվեց Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի կապակցությամբ:

 Ս. Գևորգ եկեղեցին, որի բակում է գտնվում Սայաթ-Նովայի շիրիմը, վերանորոգման ընթացքի մեջ էր, սակայն ոչ միայն հայեր, այլև բազմաթիվ վրացիներ, այլազգիներ եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծն սիրահարի անմահ հիշատակին:

Այդ փաստը ևս մեկ անգամ շեշտեց, որ Սայաթ-Նովայի արվեստը ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք է: