Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վոլեյբոլի և փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն

2012թ. սեպտեմբերի 17-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան անկախության 21-րդ տարելիցին նվիրված վոլեյբոլի և փետրագնդակի մասնաճյուղային առաջնություններ, որոնց մասնակցում էր 6 թիմ:

Վոլեյբոլի եզրափակիչում հանդիպեցին Տնտեսագիտության ֆակուլտետի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմ. III կուրսի ուսանողները:

3-2 հաշվով հաղթեցին Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները:

2-րդ տեղը գրավեցին Պատմ. III կուրսի, 3-րդ տեղը՝ ԿՄ/Ֆ I կուրսի ուսանողները:

Փետրագնդակի առաջնությանը մասնակցում էր 16 աղջիկ:

Մրցանակային տեղեր գրավեցին  Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը (1-ին տեղ), Կիրառական արվեստի ֆակուլտետի III կուրսի ուսանողուհի Անգին Մամյանը (2-րդ տեղ), նույն ֆակուլտետի I կուրսի ուսանողուհի Մերի Ներսիսյանը (3-րդ տեղ):