Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ներկայացվեց “Երիտասարդությունը շարժման մեջ” ծրագիրը

2012թ. սեպտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում Եվրոպական հանձնախմբի “Երիտասարդությունը շարժման մեջ” ծրագրի համակարգողների (Արթուր Սարգսյան, Պետրա Հուլտման, Օդրի Էտաբլի), շվեդ ու ֆրանսիացի կամավորների հետ: Հանդիպմանը մասնակցեցին ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի դասախոս Անժելա Վանեսյանը, աշխատողներ, ուսանողներ:

Քննարկվեցին ծրագրային մի շարք դրույթներ` ուսանողների կարճաժամկետ և երկարաժամկետ ուսուցում ու վերապատրաստում Եվրամիության անդամ-երկրներում, կամավորական ծառայություն և այլն:

Ուսանողների փոխանակումը կրում է երկկողմանի բնույթ: Ուսուցման հետ կապված բոլոր ծախսերն ու խնդիրներն իրականացնում է Եվրամիությունը: