Երևանի Պետական Համալսարանի Mass media գիտակրթական կենտրոնը և Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում են ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրերով.
- Հաղորդավարական գործ
- Օպերատորական գործ
- Ռեժիսուրա
- Կառավարում /պրոդյուսինգ, գովազդային մենեջմենթ/
Հատուկ ծրագրերով ուսուցումը կիրականացնեն ոլորտի փորձառու մասնագետները տեխնիկապես վերազինված հատուկ լսարաններում: Ուսանողները հնարավորություն կունենան անմիջականորեն մասնակցելու հեռուստաարտադրության գործընթացին: Պարբերաբար վարպետության դասեր կանցկացնեն ոլորտի առաջատար մասնագետներ արտերկրից:
Լավագույն շրջանավարտները աշխատանքի կանցնեն Հանրային հեռուստաընկերությունում:
Հայտերն ընդունվում են մինչ օգոստոսի 31-ը:
Տեղեկությունների համար զանգահարել 091-81-01-97 հեռախոսահամարով, հասցե՝ Ալեք Մանուկյան 5, ռադիոտուն: