Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հավե՛րժ լինի երթդ, անկա՛խ Հայաստան

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի հյուսիսարևելյան տարածաշրջանում՝ Իջևանում, պատշաճ կերպով նշվեց անկախության օրը:

Տեղի ունեցավ ռազմական շքերթ, որին հաջորդեցին անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ջերմորեն շնորհավորում է ողջ հայությանը՝ անկախության 21-րդ տարելիցի կապակցությամբ, մաղթում անկոտրում կամք, անսպառ ջանք ու եռանդ՝ մեր ազատ ու անկախ պետությունն ամրապնդելու, բաղձալի երկիր կառուցելու ճանապարհին:

Հավե՛րժ լինի երթդ, անկա՛խ Հայաստան: