2014թ. ապրիլի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը:
Մասնակցում էին ուսանողներ` Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 1-ին և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերից:
Ներկա էին դասախոսներ, Ուսանողական գիտական ընկերության անդամներ, թիմերի երկրպագուներ: Խաղն ընթացավ շնորհանդեսի ուղեկցությամբ:
Խաղը անցկացվեց 2 փուլով:
2-րդ փուլ անցան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 2-րդ և «Սերվիս» մասնագիտության 1-ին կուրսերի ուսանողները:
Միավորների 5:3 հարաբերակցությամբ հաղթող ճանաչվեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 2-րդ կուրսի թիմը: