Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ինտելեկտուալները պարգևատրվեցին

Մայիսի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ամփոփվեց “Facebook” սոցիալական ցանցում ուսանողական գիտական ընկերության ստեղծած «Ինտելեկտուալ հարցեր» խմբի 2-րդ մրցույթը:

Մրցույթին մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:

«Լավագույն հարցեր կազմող» անվանակարգում առաջին տեղ զբաղեցրեց Խորեն Տիգրանյանը Գյումրիից: Այդ անվանակարգում նրան հաջորդում էին Արտուշ Չիբուխչյանը և Մերի Ամիրզյանը:

«Հաղթող» անվանակարգում մրցանակային տեղերը զբաղեցրին Արիս Բլբուլյանը, Արամայիս Խաչատրյանը և Արփինե Եգանյանը:

Մրցույթի առավել ակտիվ 12 մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական նվերներով և շնորհակալագրերով, իսկ հաղթողները` մեդալներով և պատվոգրերով:

Սասուն Սահակյան