Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ինտելեկտուալ խաղ`«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների մասնակցությամբ

2015թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էր «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի հումանիտար հոսքը` համակարգող Մերի Գասպարյանի գլխավորությամբ:

Ինտելեկտուալ խաղ`«Տավուշ» ռազմահայրենասիրական  ակումբի անդամների մասնակցությամբ

Այն նպատակ ուներ էլ ավելի հագեցնելու ակումբականների առօրյան, զարգացնելու նրանց միտքն ու հարստացնելու գիտելիքները:

Խաղին մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված երկու թիմեր:

Ինտելեկտուալ խաղ`«Տավուշ» ռազմահայրենասիրական  ակումբի անդամների մասնակցությամբ

Ինտելեկտուալ խաղի ընթացքում հնչեցին տարբեր բնագավառների առնչվող շուրջ հիսուն հետաքրքրաշարժ և ուսուցողական հարցեր` պատմական, գրական, լեզվաբանական, տրամաբանական և այլն։

Թիմերն իրենց լավ դրսևորեցին` տալով սպառիչ պատասխաններ։ 37:35 հաշվով I թիմը հաղթեց II-ին:

Ինտելեկտուալ խաղ`«Տավուշ» ռազմահայրենասիրական  ակումբի անդամների մասնակցությամբ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի կողմից նման միջոցառումների կազմակերպումը դարձել է ավանդույթ և կրելու է շարունակական բնույթ: