Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ինտելեկտուալ խաղ՝ «Facebook» սոցիալական ցանցում

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը արդեն երրորդ անգամ «Facebook» սոցիալական ցանցում կազմակերպում է ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

2011թ. հոկտեմբերին ստեղծված և այսօր շուրջ 1700 անդամ ունեցող «Ինտելեկտուալ հարցեր» խմբում (https://www.facebook.com/groups/hartser) կազմակերպված հերթական մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն ԵՊՀ ԻՄ-ի, այլև տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև շրջանավարտներ ու դպրոցականներ:

Այս անգամ փոքր-ինչ փոխվել է մրցույթի անցկացման կարգը: Հարցեր տեղադրելու համար ստեղծվել է մրցույթին չմասնակցող մի քանի կամավորներից կազմված խումբ: Առավելագույն միավորներ հավաքած 10 մասնակիցների համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կկազմակերպվի ոչ վիրտուալ խաղ, որի ընթացքում կորոշվեն հաղթողները: Նրանք կստանան մրցանակներ և պատվոգրեր: Առավել ակտիվ մյուս մասնակիցներին ու հարց տեղադրողներին կտրվեն շնորհակալագրեր և խրախուսական նվերներ:

Մրցույթի մեկնարկը տրված է. այն կընթանա մինչև մարտի 13-ը: