Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

“Միջմշակութային երկխոսություն. ժամանակակից լեզվաքաղաքականությունը և քաղաքականության լեզուն” գիտաժողով

2014թ. ապրիլի 14-15-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը կազմակերպում է երիտասարդ գիտնականների հանրապետական գիտաժողով հետևյալ խորագրով` “Միջմշակութային երկխոսություն. ժամանակակից լեզվաքաղաքականությունը և քաղաքականության լեզուն”:

Գիտաժողովը նախատեսվում է անցկացնել երեք թեմատիկ սեկցիաներով՝ 

  1. լեզվաբանություն
  2. մանկավարժություն և լեզուների դասավանդման մեթոդիկա
  3. հասարակական գիտություններ

Գիտաժողովի շրջանակներում սեկցիաների նիս­տերը կանցկացվեն ըստ հետևյալ գիտական ուղղությունների.

  • Մանկավարժության տեսություն և պատմություն
  • Լեզուների դասավանդման մեթոդիկա
  • Ռոմանական և գերմանական լեզուներ
  • Հայագիտություն
  • Հայ և արտասահմանյան գրականություն
  • Թարգմանաբանություն
  • Փիլիսոփայություն
  • Քաղաքագիտության արդի խնդիրներ
  • Միջազգային հարաբերություններ
  • Մարդու իրավունքներ
  • Կրթության կառավարում
  • Ցեղասպանագիտություն

Ներկայացված աշխատանքը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակի(ների) կողմից ինքնուրույն աշխատանքի արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ:

Զեկուցման (ելույթի) թեման անհրաժեշտ է ուղարկել մինչև 2014թ. ապրիլի 4-ը հետևյալ հասցեով՝
0002, Հայաստան, Երևան, Թումանյան փողոց 42, ԵՊԼՀ-ի գիտական մաս, էլ-փոստ՝ v.zakaryan@yahoo.fr , science1@brusov.am

Գիտաժողովի նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով:

Գիտաժողովին մասնակցելու են հրավիրվում երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, հայցորդներ, ինչպես նաև մշակույթի, գիտության և կրթության ոլորտի գործիչներ, պետական և միջազգային հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գիտաժողովը տեղի կունենա Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենըռուսերենըանգլերենը:

Գիտաժողովի կազմակերպչական հարցերի և մասնակցության պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 532239 /106/, 010 535511 /118/, 091 724746

Գիտական կոմիտե
Լուսինե Հրանտի Ֆլջյան, բ.գ.դ, պրոֆ., ԵՊԼՀ պրոռեկտոր՝ գիտության և միջազգային կապերի գծով
Ցոլակ Արամի Ակոպյան, ք.գ.թ., ԵՊԼՀ պրոռեկտոր՝ ուսանողության, երիտասարդության և հասարակայնության հետ կապերի գծով
Հայկ Հմայակի Պետրոսյան, մ.գ.դ., ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր
Հակոբ Սամվելի Մադոյան, փ.գ.թ., ԵՊԼՀ Փիլիսոփայության ամբիոնի վարիչ

Կազմկոմիտե
Կարինե Արմենի Ելոյան, ԵՊԼՀ գիտքարտուղարի պաշտոնակատար
Վահան Ալբերտի Զաքարյան, բ.գ.թ., ԵՊԼՀ Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ
Եպրաքսիա Հրաչի Հովհաննիսյան, ԵՊԼՀ գիտական մասի տեսուչ

ԵՊԼՀ ռեկտոր` Գ. Գասպարյան

 

Աղբյուրը` armacad.blogspot.com