ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ-IV» խորագրով գիտաժողով:
Միջազգային գիտաժողովը կկայանա 2015 թ. սեպտեմբերի 12-18-ը՝ ԵՊՀ Ծաղկաձորի բազայում:
Գիտաժողովը շարունակում է Հայաստանում կազմակերպվող միջազգային գիտաժողովների շարքը, որոնց մասնակցել են շուրջ 20 երկրներից ավելի քան 30 գիտնականներ:
Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել գիտաժողովի կայք՝http://mathconf.sci.am/
Դիմելու վերջնաժամկետն է 31.05.2015թ.: