Иджеванский филиал Ереванского государственного университета

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ/IPS)» ծրագրի շնորհանդես

 ԵՊՀ ԻՄ-ի գերմանախոս ուսանողներին տեղեկացնում ենք, որ 2015թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 13:00-ին, կարող են մասնակցել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, կոնֆերանսների դահլիճ) անցկացվելիք «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի շնորհանդեսին:

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ ամեն տարի տրամադրում է կրթաթոշակներ շուրջ 41 երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտների համար:

Շուրջ 15 շաբաթների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալու գերմանական խորհրդարանական համակարգին և գործնական փորձ ձեռք բերելու խորհրդարանական աշխատանքի բնագավառում:

Կրթաթոշակակիրները ամառային ուսումնական կիսամյակի ընթացքում հանդիսանում են Հումբոլդտի համալսարանի ունկնդիրներ և հնարավորություն են ունենում մասնակցելու Ազատ համալսարանի ու Տեխնիկական համալսարանի դասախոսություններին և ուսումնական միջոցառումներին:

Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ: