«Տնտեսագիտության տեսություն», «Սերվիս», «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությունների 3-րդ կուրսի այն ուսանողները, ովքեր ցանկանում են արտադրական /նախաավարտական/ պրակտիկան անցնել անհատական պլանով՝ ներգրավվելով «Միգրացիայի և մարդկային կապիտալի վերարտադրության փոխառնչությունները ՀՀ-ում» հետազոտական թեմայի իրականացման աշխատանքներում, մինչև մայիսի 17-ը կարող են դիմել ծրագրի ղեկավար Հ.Մարզպանյանին՝ համապատասխան ամբիոնի վարիչի համաձայնության առկայության դեպքում:
Ուսանողները մրցութային կարգով կընտրվեն հարցազրույցով:
Պրակտիկայի անհատական պլանը կատարած ուսանողներին կտրամադրվեն բնութագիր, տեղեկանք, դաշտային աշխատանքների միջանկյալ արդյունքները:
Ուսանողների պրակտիկան կհամարվի կամավորական աշխատանքային փորձ: